Օգոստոսի 26-28-ը կանցկացվի Yerevan summer music festival-ը, որին կմասնակցի 11 խումբ Հայաստանից, Վրաստանից, Դանիայից, Գերմանիայից, Իտալիայից: Յուրաքանչյուր խումբ հանդես կգա 40-45 րոպեանոց համերգային ծրագրով: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց Dogma ռոք խմբի բաս կիթառահար, խմբի պրոդյուսեր, «Վիբրոգրաֆուս» (VGS) ընկերության հիմնադիր Վարդան Գրիգորյանը:
«Ամբողջ աշխարհում հունիսից մինչև օգոստոսի վերջը սկսվում է փառատոնային շրջան: Քաղաքակիրթ աշխարհում դա մի մշակույթ է, երբ մարդիկ և՛ ընտանիքներով, և՛ առանձին գնում են են համերգների: Ցանկանում ենք, որ Երևանն էլ դառնա մի այդպիսի վայր»,- նշեց Վ.Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ լինելու է «տեխնիկապես ուժեղ, ֆանտաստիկ, միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան համերգ: Կարող եք համարել, որ նայելու եք 11 համերգ՝ միասին վերցրած»,- հավելեց երաժիշտը:
Հայաստանյան խմբերից ռոք փառատոնին կմասնակցեն Dogma, Beautified Project, V.O.X, «Շարակ» խմբերը:
Փառատոնը կիրականացվի Երևանի քաղաքապետարանի և «Վիբրոգրաֆուս» ընկերության համատեղ ջանքերով:
Աղբյուր`http://1in.am/arm/armenia_arts_28812.html
|