Գլխավոր » 2011»Օգոստոս»12 »
Երիտասարդական կարճ ֆիլմերի մրցույթ Մարդու իրավունքների վերաբերյալ
13:53
Երիտասարդական կարճ ֆիլմերի մրցույթ Մարդու իրավունքների վերաբերյալ
ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակը 2011 թ. կազմակերպում է «Երիտասարդական կարճ ֆիլմերի» մրցույթ, որին, ըստ կառույցի պաշտոնական հայտարարության, մասնակցելու իրավունք ունի Հայաստանի ցանկացած երիտասարդ քաղաքացի (17-25 տարեկան): Մրցույթը կազմակերպվում է Երևանում ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության կողմից` Հայաստանի արտաքին գործերի նախարարության օժանդակությամբ:
Մրցույթի կազմակերպիչների կողմից ներկայացված պահանջների համաձայն` երիտասարդները պետք է ներկայացնեն կարճ ֆիլմ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 30 հոդվածների վերաբերյալ, իսկ ֆիլմերը կարող են պատրաստվել խմբերով և կրթական հաստատությունների հետ համագործակցելով:
Մրցույթի նպատակը երիտասարդների շրջանում իրազեկության բարձրացումն է Մարդու իրավունքների և Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 30 հոդվածների վերաբերյալ, ինչպես նաև նրանց հնարավորություն տալու այս թեմային կինոարվետի ստեղծագործական տեսանկյունից մոտենալու, որով նրանց հնարավորություն է ընձեռվում մասնակցելու Մարդու իրավունքների օրվա տոնակատարությանը: Փառատոնը տեղի է ունենալու 2011թ. դեկտեմբերին` Մարդու իրավունքների օրը:
Այս նույն իրադարձությունը միաժամանակ տեղի է ունենալու ՄԱԿ-ի այլ անդամ-պետություններում: Պարգևների հանձնման արարողությունը Հայաստանում տեղի կունենա ուղիղ հեռարձակմամբ, որով համացանցի միջոցով իրար հետ կկապվեն տարբեր երկրների երիտասարդներ, և ի վիճակի կլինեն խոսելու միմյանց հետ` խթանելով միջազգային երկխոսություն, զարգացնելով հանդուրժողություն և կիսելով ՄԱԿ-ի արժեքները:
Մրցույթին առնվող բոլոր նյութերը կտեղադրվեն ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի YouTube էջում` (http://www.youtube.com/user/UNinArmenia) և հանրությունը կհրավիրվի քվեարկելու` լավագույն ֆիլմն ընտրելու համար:
Նախատեսված են երկու կարգի պարգևներ. ՄԱԿ-ի ժյուրիի (բաղկացած ԱԳՆ և ՄԱԿ-ի փորձագետներից) և Հանրության պարգև (You Tube-ի քվեարկության միջոցով): Բոլոր նյութերը կտեղադրվեն ՄԱԿ-ի YouTube էջում (http://www.youtube.com/user/UNinArmenia):
Մրցույթի կազմակերպիչները տեղեկացնում են, որ ֆիլմերը կարելի է ուղարկել ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչություն մինչև ուրբաթ` 2011 թ. նոյեմբերի 19-ը, հետևյալ էլեկտրոնային հասցեով. uno.yerevan@unic.org կամ ներկայացնել ֆիլմի օրինակը DVD-ով ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ (հասցե. Պետրոս Ադամյանի 14, Երևան):