«Պարենք Հայերեն» երիտասարդական նախաձեռնության անդամների կողմից կազմակերպվող ազգագրական պարերի վերջին երկու բաց դասընթաց-միջոցառումներն անցկացվեցին Քարվաճառում: Արցախի հպարտ լեռներով շրջապատված այդ քաղաքում երկու օր շարունակ հնչեց ազգային երաժշտություն: Բնակիչները սովորեցին պարել Գյովընդ, Վերվերի, Կարնո քոչարի, Քերծի, Էջմիածին և այլ պարեր: Նաև եղան կատարումներ քարվաճառցի փոքրիկների կողմից: Միջոցառումները Քարվաճառում անցկացնելու համար նրանց տեխնիկա և տարածք տրամադրելու հարցում աջակցություն ցուցաբերեցին Շահումյանի վարչական շրջանի ղեկավար Վիտալի Դանիելյանը և քաղաքի "Մշակույթի և երիտասարդության” ակումբը, Քարվաճառի բնակիչներ Ալեքսանդր Կանանյանը և նրա կինը` Խանդութ Ավետյանը, ովքեր ոչ միայն իրենց տանը հյուրընկալեցին նախաձեռնության անդամներին, այլև իրենց ակտիվ մասնակցությունը ցուցաբերեցին միջոցառումներին: Հիշեցնենք, որ նախաձեռնության անդամների կողմից ուսուցանվող բոլոր պարերը վերցված են «Կարին» ազգագրական երգի-պարի համույթի պարացանկից: «Կարին» համույթն արդեն վեց տարի է յուրաքանչյուր ամսվա վերջին ուրբաթ օրն իրականցնաում է «Մենք ենք մեր պարերը» պարուսույց ծրագիրը, որի նպատակը հայ ավանդական պարարվեստի տարածումն է: "Կարին” համույթը, Գագիկ Գինոսյանի գլխավորությամբ մշտապես գտնվում է "Պարենք Հայերեն” նախաձեռնության կողքին և ամեն կերպ աջակցում է վերջինիս կայացմանը:Նյութը` Նարի Ներսեսյանի , նկարները` Մարինե Տավարացյանի