Գլխավոր » 2011 » Հունիս » 24 »
Գ. Ղազարե. «Հայկական կինոն ինքնաբավ է դառնում»
23:42
Գ. Ղազարե. «Հայկական կինոն ինքնաբավ է դառնում» |
Հայկական ֆիլմերի սյուժեները պետք է դուրս գան «դժբախտ սիրո» պատմությունների սահմաններից: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ռեժիսոր Գագիկ Ղազարեն' հավելելով, որ այդ ասպարեզում անելիքները շատ են: Ըստ նրա' հիմնական խնդիրներից մեկն այն է, որ հայ երիտասարդները անտարբեր են իրենց իսկ ընտրած' կինոռեժիսորի մասնագիտության նկատմամբ: «Հայկական կինոն ինքնաբավ է դառնում. ռեժիսորները գոհանում են իրենց արածով եւ չեն ցանկանում ծանոթանալ ուրիշների գործունեությանը, որը ուսուցողական մեծ նշանակություն ունի»,- նշեց Գ. Ղազարեն:
Հայ ռեժիսոր Արամ Շահբազյանը նշեց, որ հիմնականում կա մտածողության խնդիր. ներկայացվող ֆիլմերում ասելիք չկա: «Նույնիսկ ներկայացվող պատկերներում էսթետիկա չկա»,- մտահոգություն հայտնեց ռեժիսորը:
Ռեժիսոր Վարդան Հակոբյանը ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքը տեսնում է փոքր կինոդպրոցներ ստեղծելու մեջ: Նա նաեւ որպես թերություն նշեց, որ երիտասարդ ռեժիսորներն իրենց ֆիլմերում ցանկանում են տալ միանգամից բոլոր հարցերի պատասխանները եւ այդպիսով կորցնում են իրենց էլ, իրենց կինոն էլ:
Աղբյուր`http://armenpress.am/arm/news/656618/
|
Կատեգորիա: Կինո |
Դիտումներ: 857 |
Ավելացրեց: admin
| Ռեյտինգ: 0.0/0 |
Ընդամենը մեկնաբանություններ: 0 | |
|
|
|
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել: [ Գրանցվել | Մուտք ]
|