Հինգշաբթի, 21.11.2024, 17:45
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 7 » Գ. Գինոսյանը «հայերեն» պարելու կոչ է անում
15:45
Գ. Գինոսյանը «հայերեն» պարելու կոչ է անում
 Կայսերի
 «Պարենք հայերեն» երիտասարդական նախաձեռնության կողմից կազմակերպված ազգագրական պարերի բաց դասընթաց-միջոցառումների շարքը շարունակվում է: Հաջորդ հանդիպումը կկայանա Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում օգոստոսի 7-ին: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց միջոցառման կազմակերպիչ, «Կարին» ազգագրական երգի ու պարի համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանը, ամեն հանդիպման ժամանակ ազգային պարերի իրենց կազմակերպած դասընթացներին մասնակից են դառնում ավելի ու ավելի շատ հայորդիներ, ինչն անչափ ուրախալի է: «Սա նշանակում է, որ ազգային մշակույթին հաղորդակից լինելն առաջին նախապայմանն է ազգային ինքնության պահպանման համար»,- ասաց նա:

Գ. Գինոսյանը տեղեկացրեց, որ ազգագրական պարերի բաց դասերն այսուհետեւ տեղի կունեն յուրաքանչյուր կիրակի տարբեր վարչական շրջաններում' մինչեւ աշուն, այնուհետեւ կսկսեն այցելել մանկատներ, գիշերօթիկ դպրոցներ, ծերանոցներ: «Մեր դասընթացներին մենք հրավիրում ենք բոլորին: Եկեք պարենք միասի'ն, պարենք հայերե'ն»- նշեց Գ. Գինոսյանը:


Աղբյուր`http://armenpress.am/arm/news/660586/

Կատեգորիա: Պարարվեստ | Դիտումներ: 985 | Ավելացրեց: admin | Տեգեր: Գագիկ Գինոսյան, «Պարենք հայերեն» երիտասարդական նախա | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 6
Հյուրեր: 6
Օգտվողներ: 0