Կիրակի, 24.11.2024, 07:06
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հունիս » 23 » Գեղատեսիլ Սյունիքի գարնանային բնությունն է ներկայացվել երևանյան ցուցահանդեսում
15:02
Գեղատեսիլ Սյունիքի գարնանային բնությունն է ներկայացվել երևանյան ցուցահանդեսում
Գարնանային Սյունիքի գույները
«Գարնանային Սյունիքի գույները» գեղանկարչական ցուցահանդես է բացվել Հայաստանի նկարիչների միությունում չորեքշաբթի՝ «Հայկական ներկապնակ» փառատոնի շրջանակներում։

««Հայկական ներկապնակ» փառատոնը տարեցտարի ընդլայնում է իր գործունեության շրջանակները, ինչի ապացուցում է, որ հերթական միջոցառումը նվիրված է Սյունիքին։ Եվ այս ցուցահանդեսն ընդգրկում է Սյունիքի ողջ հարուստ ներկապնակը»,- ցուցահանդեսի բացմանը հայտնեց «Լոռվա Ձոր» հայրենակցական միության ղեկավար Սերգո Երիցյանը։

Փառատոնի շրջանակներում 26 հայ նկարիչներ մայիսին մեկ շաբաթ ստեղծագործել են Սյունիքում։ Ցուցահանդեսի բոլոր ցուցանմուշները ստեղծվել են հեղինակների կողմից այդ մեկ շաբաթվա ընթացքում բնության գրկում։
Երիցյանը նշեց, որ նկարիչների ուղևորությունը սկսվեց Սիսիանում, այնուհետև շարունակվեց Գորիսում, Կապանում, Քաջարանում, Մեղրիում և Ագարակում՝ ընդգրկելով ողջ Սյունիքի մարզը։

Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանն իր հերթին նշեց, որ նմանատիպ փառատոները նպաստում են ոչ միայն կերպարվեստի զարգացմանը, այլ նաև մայրաքաղաքի և համայնքների սերտ համագործակցությանը։

Ցուցահանդեսում ներկայացված է տարբեր սերունդների նկարիչների 150 նկար։ Ամենաավագ մասնակից, ժողովրդական նկարիչ, քանդակագործ Արտաշես Հովսեփյանն 90 տարեկան է։

Ցուցահանդեսի մասնակիցների թվում են հայտնի գեղանկարիչներ Հրանտ Թադևոսյանը, Լեմս Ներսիսյանը, Վլադիմիր Պապոյանը, Գագիկ Ավետիսյանը, Նիկոլ Աղաբաբյանը, Արմեն Հարությունյանը։
Սամվել Խաչատրյանի վրձնի հովսեփյանական դիմանկարը մասնագետները «Սյունիքի գարնանային գույներ» ցուցահանդեսի իսկական գլուխգործոց են անվանել։

Արտաշես Հովսեփյանը մի շարք ճարտարապետական գլուխգործոցների հեղինակ է, որոնց թվում Ալեքսանդր Թամանյանի հուշարձանն է։ Նա Հայաստանում 20-րդ դարի մեծագույն նկարիչ Մարտիրոս Սարյանի նախաձեռնած բաց երկնքի տակ առաջին փառատոնի մասնակիցն էր։

«Գարնանային Սյունիքի  գույներ» ցուցահանդեսը, որը նվիրված է Հայաստանի անկախության 20-ամյակին, կգործի մինչև հունիսի 26-ին։ Կազմակերպիչներն են Հայաստանի նկարիչների միությունը, «Փյունիկ» Հիմնադրամը, «Լոռվա ձոր» հայրենակցական միությունը և Սյունիքի մարզպետարանը։


Աղբյուր`http://ar.newsarmenia.ru/culture/20110622/42478233.html

Կատեգորիա: Կերպարվեստ | Դիտումներ: 830 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0