Գլխավոր » 2011 » Օգոստոս » 12 »
Գեւորգյան ճեմարանը ընդունելություն է հայտարարում
14:07
Գեւորգյան ճեմարանը ընդունելություն է հայտարարում
Մայր աթոռ սուրբ Էջմիածնի հոգեւոր ճեմարանը (աստվածաբանական համալսարան) հայտարարում է 2011 - 2012 թթ. ուսումնական տարվա ընդունելություն: Մայր աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ Գեւորգյան հոգեւոր ճեմարան կարող են ընդունվել Հայաստանի եւ այլ երկրների մինչեւ 21 տարեկան քաղաքացիներ, որոնք ունեն միջնակարգ (կամ ավելի բարձր) կրթություն եւ զավակն են Հայ առաքելական եկեղեցու: Դիմորդները քննություն կհանձնեն հետեւյալ առարկաներից. 1. Հայոց լեզու (գրավոր, հարցարան) 2. Հայ գրականություն (բանավոր) 3. Հայոց պատմություն (բանավոր) 4. Երաժշտություն (երգեցողություն, լսողական ընդունակություն, ռիթմի զգացողություն) 5. Օտար լեզու (անգլերեն` ստուգարք) Նախքան քննությունները դիմորդները ճեմարանի տեսչության հետ ճանաչողական բնույթի զրույց կունենան հետեւյալ նյութերի շուրջ. 1. Սուրբ Գրքի իմացություն, 2. Հայ Եկեղեցու պատմության մասին գիտելիքներ, 3. Եկեղեցական փորձառություն, 4. Ինքնաարտահայտվելու կարողություն: Դիմումները եւ ներքոհիշյալ փաստաթղթերը տրվում են Գեւորգյան հոգեւոր ճեմարանի տեսուչի անունով. 1. Դիմում 2. Միջնակարգ (կամ ավելի բարձր) կրթության վկայական 3. Բնութագիր (դպրոցի տնօրենից) 4. Զինվորական դրության մասին փաստաթուղթ (բնօրինակը) 5. Բժշկական վավերացման տեղեկանք (086 ձեւ) 6. Երկու լուսանկար 3 X 4 չափի 7. Անձնագրի պատճեն 8. Ինքնակենսագրություն 9. Երաշխավորագիր թեմի առաջնորդից կամ շրջանի հոգեւոր հովվից 10. Տեղեկանք բնակավայրից 11. Մկրտության վկայական Փաստաթղթերը անձամբ ներկայացնել Գեւորգյան հոգեւոր ճեմարանի քարտուղարություն: Դիմումներն ընդունվում են ամեն օր, բացի կիրակիից, հուլիսի 12-ից մինչեւ օգոստոսի 23-ը, ժամը 10:00-16:00 (շաբաթ օրը մինչեւ ժամը 13:00): Հասցե` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Գեւորգյան հոգեւոր ճեմարան: Հեռախոս (010) 517-185, (010) 517-180, Աղբյուր`http://news.am/arm/news/70710.html
Կատեգորիա: Եկեղեցի |
Դիտումներ: 1085 |
Ավելացրեց: admin
| Տեգեր: Գեւորգյան ճեմարան , Էջմիածին
| Ռեյտինգ: 0.0 /0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[
Գրանցվել |
Մուտք ]
Վիճակագրություն
Օնլայն: 6
Հյուրեր: 6
Օգտվողներ: 0