Գլխավոր » 2011»Օգոստոս»5 »
Գտնվել է քրդերենով երգող ականավոր հայ երգչուհու ձայնապնակը
18:49
Գտնվել է քրդերենով երգող ականավոր հայ երգչուհու ձայնապնակը
Հայտնաբերվել է հանրաճանաչ երգչուհի Մարիամ Խանի կատարմամբ քրդական մաքամի ձայնագրությամբ հազվադեպ ձայնապնակ' Թախթ անսամբլի, երաժիշտ Կանունի ջութակի եւ վինի (ջնար) նավագակցությամբ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով քրդական «Պուկ-Մեդիա» լրատվական կայքը, Մարիամ Խանն էթնիկ հայուհի է: Նա 1915 թ-ին թուրքերի կողմից իրագործված Հայոց ցեղասպանության ժամանակ փրկվել է քուրդ ընտանիքի կողմից, մեծացել է իրաքյան Քրդստանում եւ դարձել իր ժամանակաշրջանի ականավոր քուրդ կատարողներից մեկը: Մարիամ Խանն առաջին քուրդ երգչուհին է, որի կատարումը ձայնագրվել եւ պահպանվել է:
Նա մահացել է աղքատության մեջ Բաղդադում' 1949 թ-ին' թողնելով անգին երաժշտական ժառանգություն: Գտնված ձայնապնակը նրա' որպես մեծագույն քուրդ երգչուհիներից մեկի ականավոր տաղանդի վկայությունն է:
2011 թ-ի աշնան վերջին իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Էրբիլում ABF շվեդական տանը քրդական երաժշտության երեկոյի ժամանակ տեղի կունենա Մարիամ Խանի ձայնապնակի ունկնդրումը, որը կազմակերպում է Քրդական գրադարանների եւ թանգարանների հիմնադրամը: