Ավելի շատ որպես փիլիսոփա հայտնի հայազգի Գեորգի Գուրջիևը նաև փայլուն երաժիշտ է եղել։ Ինչպես գրում է բրիտանական Guardian պարբերականը, հայազգի հայտնի երաժիշտ Լևոն Իսկենյանի գլխավորած համույթը մի ձայնասկավառակ է թողարկել, որում համաշխարհային ճանաչում վայելող Գուրջիևի ստեղծագործությունները ներկայացված են ժողովրդական նվագարանների մասնակցությամբ։ Իսկենյանն այնպիսի ժողովրդական, կամ հոգևոր երգեր է ընտրել, որոնք իրենց արմատներն ունեն Հայաստանում, հարևան երկրներում։
Գուրջիևը ծնվել է 1866թ. Հայաստանում, ապրել ԱՄՆ–ում։ Գուրջիևը շատ է ճամփորդել Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրներում։ Այդ ճամփորդությունների ժամանակ շատ է ոգեշնչվել և ազդվել տարբեր երկրների ազգային երաժշտություններից։ Նա 300-ից ավելի դաշնամուրային ստեղծագործությունների և 200-ից ավելի հոգևոր պարերի հեղինակ է, ունի տարբեր ազգերի ֆոլկլորային արվեստներին նվիրված ստեղծագործություններ։