Վիբորգում ամփոփվել է «Պատուհան դեպի Եվրոպա» ռուսական կինոփառատոնը: 7 օրերի ընթացքում ժյուրին դիտել է մրցութային 14 ֆիլմ: Իսկ ընդհանուր առմամբ փառատոնին ներկայացված է եղել 60 խաղարկային, վավերագրական և անիմացիոն ֆիլմ: Հաղորդում է «Նովոստի կուլտուրի» կայքը:
Փառատոնի փակմանը ցուցադրվել է Անդրեյ Սմիրնովի «Կար-չկար մի կին» ֆիլմը, որը ռեժիսորին արժանացրել է «Փառատոնի նախագահի մրցանակ»-ին: Այն պատմում է մի գյուղացի աղջկա մասին, ում ճակատագիրը հարուստ է դաժան իրողություններով:
Ֆիլմի ցուցադրության ավարտից հետո Վիբորգյան ամրոցում կատարվել է մրցանակաբաշխության արարողությունը: Մրցանակակիրներին պարգևատրել են «Ոսկե նավակ»-ներով: Հատուկ մրցանակների են արժանացել «Տուն», «Մայիսյան 4 օր», «Սիբիր. Մոնամուր» ֆիլմերը: «Վիբորգյան հաշվով» հաղթել է Ավդոտի Սմիրնովի «2 օր» ֆիլմը:
Ռուսաստանի կինոգետների և կինոքննադատների մրցանակին է արժանացել Անդրեյ Զայցեվի «Անգործները» ֆիլմը: Իսկ «դերասանական լավագույն խաղ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Պյոտր Զայչենկոն, ով խաղացել է հաղթող երկու ֆիլմերում: