Գլխավոր » 2011»Հունիս»21 »
Հարի Փոթերի մասին պատմող հերոսապատման վերջին մասը երևանցիները կդիտեն մեկ ամսից
21:12
Հարի Փոթերի մասին պատմող հերոսապատման վերջին մասը երևանցիները կդիտեն մեկ ամսից
Համաշխարհային վարձույթում այս տարվա ամենասպասվող ֆիլմի՝ «Հարի Փոթերն ու մահվան ընծաները. մաս 2-րդ» պատումի երևանյան պրեմիերան կկայանա հուլիսի 21-ին, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին «Մոսկվա» կինոթատրոնից:
Երևանցիները Փոթերի վերջին մասը կկարողանան դիտել ֆիլմի համաշխարհային պրեմիերայից (որը տեղի կունենա հուլիսի 7-ին Լոնդոնում) ընդամենը երկու շաբաթ անց: Ռուսաստանում պրեմիերան նախատեսված է հուլիսի 13-ին: «Հարի Փոթերն ու մահվան ընծաները. մաս 2-րդ» ֆիլմը բրիտանացի գրող Ջոան Կ. Ռուլինգի վեպերի հիման վրա ստեղծված՝ պատանի հրաշագործ Հարի Փոթերի մասին պատմող ֆիլմաշարի եզրափակիչ ութերորդ մասն է: Կանխատեսումների համաձայն, ֆիլմը 2011թ.-ի ամռանը համաշխարհային վարձույթի առաջատարը կդառնա: Կինոնկարն առավել հետաքրքրաշարժ է դարձնում այն հանգամանքը, որ վերջերս Ռոուլինգն ակնարկել էր, թե հնարավոր է «Հարի Փոթերի շարունակությունը»:
Ինչպես նախորդ երկու էկրանավորումների ժամանակ, այնպես էլ այս դեպքում ֆիլմի ռեժիսորն է Դևիդ Յեյթսը, պրոդյուսերը՝ Դևիդ Հեյմանը: Չի փոխվել նաև դերասանական կազմը. գլխավոր դերերում հանդես են գալիս Դենիել Ռեդկլիֆը, Ռուպերտ Գրինտը և Էմմա Ուոթսոնը:
Հուլիսի 23-ին կլրանա Ռեդկլիֆի 22 ամյակը, որից տասը տարիներն առավել հայտնի է Հարի Փոթեր անունով: