Հինգշաբթի, 21.11.2024, 18:19
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 8 » «Հասիր բարձունքին». Հայաստանում խոստանում են Մանկական Եվրատեսիլն անցկացնել բարձր մակարդակով
17:49
«Հասիր բարձունքին». Հայաստանում խոստանում են Մանկական Եվրատեսիլն անցկացնել բարձր մակարդակով
 «Հասիր բարձունքին»
Դեկտեմբերի 3-ին Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2011» երգի մրցույթի կազմակերպման աշխատանքները շարունակվում են` մրցույթը բարձր մակարդակով անցկացնելու համար: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց «Մանկական Եվրատեսիլ 2011»-ի պատվիրակությունների ղեկավար Գոհար Գասպարյանը:

«Ամեն ինչ շատ լավ է ընթանում, և մրցույթը կայանալու է բարձր մակարդակով, այսինքն` այն կանցկացվի եվրոպական չափանիշներին համապատասխան, պրոֆեսիոնալ անձնակազմով ու հետաքրքիր գաղափարներով», -վստահեցրեց Գասպարյանը:

Մինչ այժմ մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել 12 երկիր. Բելառուսը, Բելգիան, Վրաստանը, Լիտվան, Մակեդոնիան, Մոլդովան, Ռուսաստանը, Սան Մարինոն, Ուկրաինան, Հայաստանը, Նիդերլանդները և Շվեդիան: Թուրքիան և Ադրբեջանը դեռևս մասնակցության հայտ չեն ներկայացրել, և այդ երկրների մասնակցությունը Գոհար Գասպարյանը հնարավոր համարում է: «Ամեն ինչ էլ հնարավոր է: Մեր դռները բաց են բոլորի առաջ: Մենք հյուրընկալ ազգ ենք, մեզ համար նշանակություն չունի` ով է: Մենք կապահովենք նրանց բոլորի անվտանգությունը և ուրախ տրամադրությունը», -հավելեց մեր զրուցակիցը:

«Մանկական Եվրատեսիլ 2011»-ի պատվիրակությունների ղեկավարի խոսքով, դեռևս ժամանակ կա, և հնարավոր է, որ առաջիկայում մրցույթին մասնակցելու հայտ ներկայացնողների թիվն ավելանա: Ըստ մրցույթի կանոնադրության, դրանց առավելագույն թիվը 18-ն է: Պաշտոնական պատվիրակությունների մակարդակով, Գոհար Գասպարյանի խոսքով, սպասվում է, որ Հայաստան կայցելի 500 հյուր: Իսկ ինչ վերաբերում է մասնակիցների երկրպագուներին և ընդհանրապես, մրցույթով հետաքրքրվողներին, ապա դրանց թիվը կարող է հասնել 5000-ի:

Արդեն իսկ ընտրվել է այս տարի Մանկական Եվրատեսիլի տարբերանշանն ու նշանաբանը: Տարբերանշանի վրա պատկերված է երաժշտական էքվալայզեր ՀՀ դրոշի գույներով, իսկ նշանաբանն է` «Հասիր բարձունքին»: Մրցույթը կայանալու է Երևանի Կարեն Դեմիճյանի անվան մարզահամերգային համալիրում: Այս տարի Հայաստանի մասնակցի ընտրությունը դեռ չի կայացել:

Մասնակցին կընտրի Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը հեռուստադիտողների հետ միասին: Հայտերի ընդունումը կշարունակվի մինչև օգոստոսի 20-ը, որից մեկ ամիս անց տեղի կունենա «Մանկական Եվրատեսիլ 2011»-ի Հայաստանի Ազգային ընտրությունը:

Նախորդ տարի Մինսկում Վլադիմիր Արզումանյանն էր հաղթել մրցույթը` հավաքելով 120 միավոր «Մամա» երգով:


Աղբյուր`http://www.panorama.am/am/culture/2011/08/08/junior-eurovision-host-in-yereva/

Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 702 | Ավելացրեց: admin | Տեգեր: Գոհար Գասպարյան, Մանկական Եվրատեսիլ 2011 | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 2
Հյուրեր: 2
Օգտվողներ: 0