Գլխավոր » 2011»Օգոստոս»3 »
Հայ կինոռեժիսորի աշխատանքը հաղթող է ճանաչվել գերմանական կինոփառատոնում (տեսանյութ)
18:12
Հայ կինոռեժիսորի աշխատանքը հաղթող է ճանաչվել գերմանական կինոփառատոնում (տեսանյութ)
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը հայտնում է, որ այժմ Ռուսաստանում բնակվող հայազգի երիտասարդ կինոռեժիսոր Արիկ Մանուկյանի «Մամոչկա» կինոնկարը հաղթող է ճանաչվել Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում ամեն տարի անցկացվող կարճամետրաժ ֆիլմերի «Հորիզոն» փառատոնում:
Ֆիլմում փայլուն կերպով ներկայացվում են ռուսական իրականության մեջ միայնակ մայերի խնդիրները և իշխանությունների կողմից նրանց հանդեպ հոգատարության ու սրտացավ վերաբերմունքի բացակայությունը:
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը շնորհավորում է հայ ռեժիսորին այս հաղթանակի առթիվ` մաղթելով նորանոր հաջողություններ: