Գլխավոր » 2011 » Հունիս » 28 »
Հայ կոմպոզիտորական արվեստի աշնանային փառատոնին կմասնակցեն բացառապես երիտասարդ կոմպոզիտորներ
15:56
Հայ կոմպոզիտորական արվեստի աշնանային փառատոնին կմասնակցեն բացառապես երիտասարդ կոմպոզիտորներ |
Հայ կոմպոզիտորական արվեստի աշնանային փառատոնին այս տարի կմասնակցեն միայն հայ երիտասարդ կոմպոզիտորներ, մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը: Ըստ նրա, փառատոնին կներկայացվեն Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի «Կոմպոզիցիա» անվանակարգի մասնակիցների ստեղծագործությունները, ինչպես նաև Կոմպոզիտորների միության երիտասարդ անդամների աշխատանքները: Ամիրխանյանը ասուլիսի ժամանակ նշեց, որ հայ երիտասարդ կոմպոզիտորները ուշադրության կարիք ունեն և անհրաժեշտ համարեց նրանց ստեղծագործությունները հայ հանդիսատեսին լսելի դարձնել:
Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի կազմակերպիչներն են Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միությունը և Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը: Փառատոնը անց է կացվում երկրորդ անգամ, յուրաքանչյուր գարնանն ու աշնանը, և կայանում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Այս տարի փառատոնը բացվեց մայիսի 17-ին և ավարտվեց հունիսի 24-ին:
Աղբյուր`http://www.panarmenian.net/arm/news/73248/
|
Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց |
Դիտումներ: 981 |
Ավելացրեց: admin
| Ռեյտինգ: 0.0/0 |
Ընդամենը մեկնաբանություններ: 0 | |
|
|
|
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել: [ Գրանցվել | Մուտք ]
|