Գլխավոր » 2011»Օգոստոս»20 »
Հայ կոմպոզիտորի հեղինակային երեկոն կայանալու է Լոնդոնի համերգասրահում
15:36
Հայ կոմպոզիտորի հեղինակային երեկոն կայանալու է Լոնդոնի համերգասրահում
Սեպտեմբերի 1-ին Լոնդոնի հեղինակավոր «Royal Festival Hall» համերգասրահում կկայանա կոմպոզիտոր Կարեն Գրիգորյանի հեղինային երեկոն Լոնդոնի Ֆիլարմոնիա Օրքեստրի անմիջական մասնակցությամբ և աշխարհահռչակ Մարիուս Ստրավինսկիի խմբավարությամբ:
Այս համերգային ծրագրով Կարեն Գրիգորյանը սկսում է իր միջազգային տուրնեն եվրոպական տարբեր երկրներում:
Միացյալ Թագավորությունում կայանալիք այս համերգային ծրագիրը նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ ամյակին: Համերգային ծրագիրը կազմակերպվում է Բրիտանիայի Հայ Առաքելական եկեղեցու բարձր հովանու ներքո, ինչպես նաև Միացյալ Թագավորությունում` Հայաստանի դեսպանատան աջակցությամբ:
Նախագծի կազմակերպիչն է անգլիական «Ինվերս» ընկերությունը, իսկ նախագծի բացառիկ ինֆորմացիոն գործընկերն է Luxery ամսագիրը: Համերգային ողջ ընթացքին հնարավոր կլինի հետևել Հանրային Հեռուստաընկերության եթերում: