Սեպտեմբերի 22-ից -24- ը Հայ ոսկերիչների համաշխարհային միությունը (AJA) ՀՀ Սփյուռքի նախարարության աջակցությամբ նախատեսում է Երևանում անցկացնել AJA առաջին համաշխարհային ցուցահանդեսը, որը նվիրվում է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-ամյա տարեդարձին:
ՀՀ սփյուռքի նախարարությունը հայտնում է, որ անդրանիկ ցուցահանդեսը իր տեսակի մեջ բացառիկ շքեղ, իսկ բովանդակությամբ՝ բարեգործական ուղղություն ունեցող միջոցառում է, որին մասնակցելու են հայազգի ոսկերիչներ աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում` Միացյալ Նահանգներից, Կանադայից, Շվեյցարիայից, Ռուսատսանից, Ֆրանսիայաից, Իտալիայից, Թայլանդից, Լիբանանից: Կներկայացվեն հայ վարպետների թանկարժեք ոսկերչական աշխատանքներ:
"Yerevan Show”-ին մասնակցելու պատրաստակամություն են հայտնել մեր հայրենակիցներին պատկանող այնպիսի հեղինակավոր ընկերություններ, ինչպիսիք են Էստետը, Haytayan, Bergio, Tacori, Waskol, Yessayan Jewellery և մի շարք այլ հայտնի ընկերություններ:
Ցուցահանդեսին, ինչպես նաև ցուցահանդեսի շրջանակներում անցկացվելիք` «AJA-ի դերը Հայաստանի ոսկերչական արդյունաբերությունը միջազգային ոսկերչական հանրությանը ինտեգրելու գործում» խորագրով համաժողովին, ավանդույթներով հարուստ հայ ոսկերչական արվեստը պատմական հայրենիքում ներկայացվելու է իր ամբողջ բազմազանությամբ:
Ցուցահանդեսի շրջանակներում նախատեսված է նաև բարեգործական ակցիա` «Նվիրիր կյանք» հիմնադրամի հետ համատեղ
Աղբյուր`http://hetq.am/arm/news/3409/
|