Գլխավոր » 2011»Օգոստոս»17 »
Հայաստանի նախագահն ընդունել է ոսկերիչների պատվիրակությանը
15:52
Հայաստանի նախագահն ընդունել է ոսկերիչների պատվիրակությանը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` օգոստոսի 16-ին ընդունել է Հայ ոսկերիչների ասոցիացիայի (ՀՈԱ) նախագահ Գագիկ Գեւորգյանի գլխավորած պատվիրակությանը:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանրապետության ղեկավարը շնորհավորել է Գագիկ Գեւորգյանին՝ ՀՈԱ նախագահ ընտրվելու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ աշխարհի տարբեր երկրներում ապրող հայ ոսկերիչներին միավորող ասոցիացիան իր բազմաթիվ ծրագրերով կնպաստի հայկական ոսկերչական արվեստի հետագա զարգացմանը:
Գագիկ Գեւորգյանը Հանրապետության ղեկավարին ներկայացրել է ասոցիացիայի կողմից առաջիկայում իրականացվելիք ծրագրերն ու անելիքները: Հատկապես կարեւորվել է Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի առիթով սեպտեմբերի 21-ին Երեւանում անցկացվող Հայ ոսկերիչների ասոցիացիայի առաջին ցուցահանդեսը, որին կմասնակցեն բազմաթիվ հայտնի ընկերություններ:
Զրուցակիցներն անդրադարձել են աշխարհի հայ ոսկերիչների միջեւ կապերի ընդլայնման, ինչպես նաեւ Հայաստանում ոսկերչության զարգացման հեռանկարներին: