Հայաստանի օրհներգը շուտով կհնչի նոր գործիքավորմամբ
Անկախության տոնակատարություններին Հայաստանի Հանրապետության օրհներգը կհնչի նոր գործիքավորմամբ:
Մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի եւ ժողովրդական արհեստների վարչության պետ Սոնա Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ արդեն պատրաստ են գործիքավորման մի քանի նոր տարբերակներ. մրցույթի արդյունքում կընտրվի լավագույնը: