Գլխավոր » 2011»Օգոստոս»25 »
Հայաստանի պետական երիարդական նվագախմբի համերգաշրջանի բացումը կկայանա Օդեսայում
03:15
Հայաստանի պետական երիարդական նվագախմբի համերգաշրջանի բացումը կկայանա Օդեսայում
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի 2011-2012 թթ. համերգաշրջանի բացումը կկայանա Օդեսա քաղաքում «Օդեսան դիմավորում է ընկերներին» խորագրով փառատոնի շրջանակներում:
Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, իրենք արդեն սկսել են երաժշտական փորձերը փառատոնին մասնակցելու համար: Նրա խոսքով' Ուկրաինայում անցկացվելիք փառատոնից հետո նվագախումբը կայցելի եվրոպական երկրներ: Նվագախումբն առաջին հերթին կլինի Բեռլինի աշխարհահռչակ համերգասրահում, այնեւհետեւ ելույթներ կունենա Բրյուսելի «PALAIS DES BEAUX-ARTS» դահլիճում: «Այս հյուրախաղերը Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը մեծ սիրով եւ խորին հարգանքով նվիրում է Հայաստանի անկախության 20 ամյակին»,- ասաց նա:
Նշենք, որ նվագախումբը' հանձին գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի, չի մոռանում մանուկների մասին: Նրանք սերտորեն համագործակցում են «ՍՈՍ» հայկական բարեգործական հիմնադրամի' Կոտայքի մասնաճյուղի երեխաների հետ' հրավիրելով նրանց նվագախմբի բոլոր համերգներին: «Այս ամենն ունի մեծ նպատակ' կրթել եւ զարգացնել երիտասարդության երաժշտական ճաշակը, նպաստել երաժշտասեր հասարակության ընդլայնմանը»,- նշեց Ս. Սմբատյանը: