Գլխավոր » 2011»Օգոստոս»3 »
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը կշարունակի իր «առաքելությունը»
15:15
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը կշարունակի իր «առաքելությունը»
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը կշարունակի բազմապիսի միջոցառումներ անցկացնել դպրոցահասակ երեխաների եւ համալսարանականների համար: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, նոր համերգաշրջանում եւս «Արամ խաչատրյան» համերգասրահն իր հարկի տակ կընդունի դպրոցահասակներին:
«Դա կօգնի, որպեսզի այդ տարիքի երեխաները կարողանան մոտ գտնվել դասական երաժշտությանը»,-ասաց Էդ. Թոփչյանը' հավելելով, որ եթե այդ համերգների շնորհիվ երեխաների հինգ տոկոսը գնա տուն եւ կրկին ցանկություն ունենա դասական երաժշտություն լսելու, ուրեմն իրենց առաքելությունը կատարված է:
Դիրիժորը հավաստիացրեց, որ նվագախումբը նոր համերգաշրջանում համերգներ կտա նաեւ բուհերում: «Այդպիսով կդաստիարակենք կիրթ եւ ավեստ սիրող ապագա»,- ասաց նա: