Գլխավոր » 2011 » Հունիս » 28 »
Հայաստանում արվեստը կառավարելու կուլտուրան դեռ զարգացած չէ. Մերի Պատվականյան
20:16
Հայաստանում արվեստը կառավարելու կուլտուրան դեռ զարգացած չէ. Մերի Պատվականյան |
Հայաստանում Եվրամիության TEMPUS ծրագիրը գործում է արդեն մոտ 10 տարի:
2010 թվականի հունվարին մրցույթը շահել և ծրագրին մասնակցելու հնարավորություն են ստացել Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը և Երևանի գեղարվեստի պետական ակադեմիան:
Ծրագիրը, որ շարունակվելու է մինչև 2013 թվականը, նպատակ ունի այս երկու բուհերում ներմուծել արտմենեջմենթ առարկան:
«Առաջին լրատվականի» հետ զրույցում Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի միջազգային կապերի վարիչ Մերի Պատվականյանը նշեց. «Արվեստի շուկան պահանջում է ստեղծել արվեստը կառավարողների խումբ, և քանի որ Հայաստանում արվեստը կառավարելու, միջազգայնացնելու կուլտուրան դեռ զարգացած չէ, ծրագրի շրջանակներում մեր առաջնային նպատակն է ստեղծել խորհրդատվական մարմին»:
Նշենք, որ այսօր Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում ծրագիրը շահած երկու ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպվել էր հանդիպում, որի ավարտին պետք է ձևավորվեր նշված խորհրդատվական մարմինը և իրականացվեին համապատասխան քննարկումներ, ներկայացվեին առաջարկներ հետագա գործունեության վերաբերյալ:
Աղբյուր`http://1in.am/arm/armenia_arts_24513.html
|
Կատեգորիա: Իրադարձություններ |
Դիտումներ: 784 |
Ավելացրեց: admin
| Ռեյտինգ: 0.0/0 |
Ընդամենը մեկնաբանություններ: 0 | |
|
|
|
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել: [ Գրանցվել | Մուտք ]
|