Գլխավոր » 2011»Օգոստոս»7 »
Հայաստանում համերգներ կտա Պետերբուրգի ռուսական պետական համերգային նվագախումբը
15:21
Հայաստանում համերգներ կտա Պետերբուրգի ռուսական պետական համերգային նվագախումբը
Օգոստոսի 27-ից սեպտեմբերի 3-ը Հայաստանում (Գյումրի, Երևան) համերգներով հանդես կգա Սանկտ Պետերբուրգի ռուսական պետական համերգային նվագախումը (գեղարվեստական ղեկավար` ՌԴ վաստակավոր արտիստ Վլադիմիր Պոպով): Ծրագրում ընդգրկված են Պ. Ի. Չայկովսկու, Ո. Գորոդովսկու, Կորոբեյնիկի, Վ. Անդրեևի, Վ. Դմիտրիևի, Մ. Տարիդասի, Ա. Խաչատրյանի, Ն. Ռիմսկի-Կորսակովի ստեղծագործություններից:
Երևանյան համերգը տեղի կունենա Ա. Խաչատրյանի անվան համերգասրահում` սեպտեմբերի 2-ին:
Համերգներն իրականանալու են ՀՀ մշակույթի նախարարության հրավերով հայ-ռուսական համագործակցության շրջանակներում, հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը:
Նվագախմբի մեջ ընդգրկված են տարբեր տարիքի և սերնդի 32 երաժիշտներ: Նվագախումբը հանդես է գալիս դասական ամենատարբեր ստեղծագործություններով: Խմբի ծրարգում ընդգրկված է նաև Արամ Խաչատրյանի Սուսերով պարը: Նրանք հանդես են եկել աշխարհի ամենահեղինակավոր բեմերում:
ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ Վլադիմիր Պոպովը ծնվել է 1945 թ-ին: Ավարտել է Նովոսիբիրսկի և Լենինգրադի (Սանկ-Պետերբուրգ) կոնսերվատորիաները, երկար տարիներ եղել է դասախոս: Պոպովը երկար տարիներ համագործակցել է ժամանակակից ամենահայտնի երաժիշտների և երաժշտախմբերի հետ: