Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 4-ը Պեկինի գրքի միջազգային տոնավաճառին կմասնակցի նաև Հայաստանը:
Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մշակույթի նախարարությունների միջև 2012-2016 թթ. մշակութային համագործակցության համաձայնագրի շրջանակներում:
Նույն համագործակցության շրջանակներում նախատեսվում է նաև չինական պատվիրակության մասնակցությունը «Երևանը` գրքի 2012 թ. համաշխարհային մայրաքաղաք» ծրագրին:
Ի դեպ, աշնանն էլ Հայաստանում կանցկացվեն Չինաստանի մշակույթի օրեր: