Գլխավոր » 2011»Օգոստոս»25 »
Հայաստանը չի մասնակցի Պեկինի գրքի միջազգային ցուցահանդեսին
03:09
Հայաստանը չի մասնակցի Պեկինի գրքի միջազգային ցուցահանդեսին
Այս տարի Հայաստանը չի մասնակցի Պեկինի գրքի միջազգային ցուցահանդեսին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գայանե Դուրգարյանը:
Նրա խոսքով' նախնական պայմանավորվածության համաձայն, Հայաստանը պետք է մասնակցեր ցուցահանդեսին, սակայն այս տարի Պեկինում տոնավաճառ-ցուցահանդեսը փոխարինվել է միայն գրքի ցուցահանդեսով: «Ուստի, հաշվի առնելով հայ հրատարակիչների, գրավաճառների առաջարկը, նպատակահարմար չենք համարում Հայաստանի մասնակցությունը»,- ասաց Գ.Դուրգարյանը:
Սակայն, ըստ նրա, քանի որ Երեւանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակվել է 2012 թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք, ապա հաջորդ տարի Հայաստանը շատ ավելի մեծ մասշտաբով եւ հատուկ կարգավիճակով կմասնակցի Չինաստանի գրքի տոնավաճառ-ցուցահանդեսին: