Ուրբաթ, 22.11.2024, 00:31
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հունիս » 24 » ՀԱՅԿԱԿԱՆ «ՀՈՎԵՐՆ» ՈՒ ԻՏԱԼԱԿԱՆ ՀՅՈՒՐԱԽԱՂԵՐԸ
23:46
ՀԱՅԿԱԿԱՆ «ՀՈՎԵՐՆ» ՈՒ ԻՏԱԼԱԿԱՆ ՀՅՈՒՐԱԽԱՂԵՐԸ
«Հովեր» կամերային երգչախումբ
«Հովերը» ուզում է ամրապնդել տեղը՝ երգչախմբային արվեստի միջազգային ընտանիքում

Հայաստանի «Հովեր» կամերային երգչախումբը հունիսի 11-19-ը մասնակցել է Իտալիայում 20-րդ անգամ անցկացվող La Fabrica Del Canto երգչախմբային արվեստի միջազգային փառատոնին: Այս հեղինակավոր միջոցառմանն իրենց արվեստն են ցուցաբերել նաեւ ճանաչված երգչախմբեր Շվեդիայից, Մեծ Բրիտանիայից, Հոլանդիայից, Հունգարիայից, Կանադայից եւ Ինդոնեզիայից: Համերգները կայացել են Միլանի, Օլջիատեոլանայի, Լիսսոնեի, Լենյանոյի, Բարդելլոյի, Բեզանա Ին Բրիանցայի հեղինակավոր համերգասրահներում:

«Առավոտը» տարբեր առիթներով անդրադարձել է խմբավար Սոնա Հովհաննիսյանի կողմից 1992թ. հիմնած ու ղեկավարած այս երգչախմբին, որի երկացանկը բազմաժանր է: Այն ընդգրկում է հայ եւ արեւմտաեվրոպական երկրների շուրջ 200 դասական ու ժամանակակից խմբերգեր, ինչպես նաեւ նորագույն խմբերգային երկեր: «Հովերն» իրականացրել է բազմաթիվ պրեմիերաներ, այդ թվում՝ Բրիթենի «Գթասրտություն» կանտատը, Բախի «Չարչարանքներ ըստ Հովհաննու» եւ «Չարչարանքներ ըստ Մատթեոսի» օրատորիաները եւ այլն: Երգչախմբի արական կազմը 2001թ. ձայնագրվել է կանադահայ բեմադրիչ Ատոմ Էգոյանի «Արարատ» կինոնկարի համար, հանդես են եկել դիրիժոր Դիեգո Մասոնի ղեկավարած Լոնդոնի «Սիմֆոնետայի» հետ, մասնակցել Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի նախաձեռնած օպերային երկերի բեմադրություններին ու բեմականացումներին: Թողարկվել են «Հովերի» ավելի քան 5 CD-ներ: Դրանց թվում կան այնպիսիք, որոնք արժանացել են միջազգային մրցանակների, այդ թվում ԱՄՆ-ի՝ Just Plain Folks:

Չհակադրվելով այն մտքին, որ ցանկացած ստեղծագործական կոլեկտիվի դեմքն ու դիմագիծը ձեւավորում է գեղարվեստական ղեկավարը, այնուամենայնիվ, մեծ է բանիմաց պրոդյուսերի դերը: «Հովերի» հաջողությունները վերջին շրջանում պայմանավորված են նաեւ 2004թ.-ից՝ երգչախմբի մենեջեր, այս տարվանից՝ գլխավոր պրոդյուսեր Արման Պադարյանի գործունեությամբ:

«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ պրոդյուսերը հայտնեց, որ ժամանակին իրենք համագործակցել են Գերմանիայի հանրահայտ Kulturaktiv կազմակերպության հետ, որն օգնել է արեւմուտքի կոնսերվատորիաներին, գրադարաններին, փառատոների կազմակերպիչներին, ագենտներին՝ երգչախմբի շուրջ 1500 CD տարածելու գործում: «2009թ. սկսեցինք լուրջ բանակցություններ միջազգային երգչախմբային հանրահայտ կազմակերպությունների հետ, որի արդյունքում 2010թ. մասնակցեցինք Ֆրանսիայի Նորմանդիա քաղաքում անցկացվող «Պոլիֆոլիա» միջազգային փառատոնին: Իտալական փառատոնի հրավերը ստացանք Նորմանդիայից հետո»,- հայտնեց Ա. Պադարյանը: Մանրամասնեց նաեւ, որ արեւմտյան պրոֆեսիոնալ փառատոներին մասնակցում են միայն կազմակերպիչների տարածաշրջանային ընտրությունից հետո. «Օրինակ, Հարավ-արեւմտյան Եվրոպայից երկրորդ տարին է՝ ինչ հրավիրվում է «Հովերը» (նկատի ունի Ֆրանսիայում եւ Իտալիայում անցկացվող փառատոները- Ս. Դ.)»: Դիտարկմանը, թե, փաստորեն, «Հովերն» այլեւս երգչախմբային արվեստի միջազգային ընտանիքում է, մեր զրուցակիցն ասաց, թե սա դեռ սկիզբն է, իրենք պետք է վստահություն առաջացնեն՝ ամրապնդելով իրենց տեղը այդ ընտանիքում:

Վերջին շրջանում բեմադրական մեկնաբանություններից, նորարարական մոտեցումներից, ոճական ինքնատիպությունից ելնելով կարելի՞ է ենթադրել, որ «Հովերը» տուրք է տալիս շոուին, Ա. Պադարյանն ասաց. «Երգչախմբի ծրագրում ունենք Կոմիտասի պարերգերը, Ռեջիս Կամպոյի հումորեսկները, ի վերջո, Աննա Ազիզյանի «Զուգահեռները», որոնք ընդգրկում են խորեոգրաֆիայի էլեմենտներ: Վստահ եմ, որ Սոնա Հովհաննիսյանը եւ բեմադրիչ Արթուր Մանուկյանը կշարունակեն նման փորձարարությունները»:


Աղբյուր`http://www.aravot.am/am/articles/culture/94912/view

Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 828 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 6
Հյուրեր: 6
Օգտվողներ: 0