Գլխավոր » 2011 » Հունիս » 21 »
Հայկական մշակույթի օրեր կանցկացվեն Չինաստանում և Ուկրաինայում
21:19
Հայկական մշակույթի օրեր կանցկացվեն Չինաստանում և Ուկրաինայում |
Հունիսի 22-29-ը Չինաստանում և հունիսի 30-ից հուլիսի 5-ն Ուկրաինայում հայկական մշակույթի օրեր կանցկացվեն, հաղորդում է ՀՀ մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն, հայաստանյան մշակութային պատվիրակությունը կգլխավորի ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Օրերի շրջանակներում, բացի համերգային և ցուցահանդեսային ծրագրերից կողմերը կստորագրեն երկու երկրների մշակույթի նախարարությունների միջև մշակույթի բնագավառում 2012-2014 թթ. համագործակցության մասին ծրագիր:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ուկրաինա կատարելիք պաշտոնական այցին զուգընթաց Ուկրաինայում կանցկացվեն հայկական մշակույթի օրեր:
Միջոցառումների շրջանակներում տեղի կունենա գալա համերգ, կբացվի «Հայկական հետքը Ուկրաինայում» լուսանկարչական ցուցահանդեսը, կիրականացվի հայկական ֆիլմերի հետահայաց ցուցադրություն: Տեղի կունենա գրողների հանդիպում, կանցկացվեն շնորհանդեսներ, ժամանակակից արվեստի ցուցադրություններ:
Աղբյուր`http://ar.newsarmenia.ru/culture/20110621/42477541.html
|
Կատեգորիա: Միջոցառումներ |
Դիտումներ: 752 |
Ավելացրեց: admin
| Ռեյտինգ: 0.0/0 |
Ընդամենը մեկնաբանություններ: 0 | |
|
|
|
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել: [ Գրանցվել | Մուտք ]
|