Հինգշաբթի, 21.11.2024, 18:07
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 19 » Հայկական մշակույթը Թուրքիայում
15:21
Հայկական մշակույթը Թուրքիայում
Հայկական մշակույթը Թուրքիայում
Հայաստանից մեկնած արշավախումբը հուլիսի 18-ից օգոստոսի 4-ը Արևմտյան Հայաստանում անցկացված գիտական հետազոտությունների ժամանակ Դերսիմ քաղաքում եկեղեցի է հայտնաբերել` հայկական արձանագրություններով: Այդ մասին հայտնեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը օգոստոսի 17-ին հրավիրված ասուլիսի ընթացքում:

«Թուրքագետ Անուշ Հովհաննիսյանի մասնակցությամբ մենք մասնավորապես հետազոտել ենք Համշենի, Դերսիմի տարածքները, տեղական ավանդական երաժշտական գործիքները, երգերն ու պարերը, բանահյուսության բազմազանությունը. հեքիաթներ, ասացվածքներ, աղոթքներ և այլն»,- ասել է ազգագրագետը:

Հանդիպմանը ներկա  մեկ այլ բանախոս, «Վան» ծրագրի գեղարվեստական ղեկավար Նորայր Քարտաշյանն իր հերթին  նշել է, որ Հայրենադարձության և  հիմնավորման հասարակական կազմակերպությունների «Երկիր» միության կողմից կազմակերպված «Վան» նախագծի շրջանակներում հայ երաժիշտները ելույթ են ունեցել Արգուվանի երաժշտական փառատոնում, Մնձուրի բնության և մշակույթի փառատոնում:
Քարտաշյանի փոխանցմամբ՝  հայ երաժիշտների ելույթի ժամանակ տեղաբնիկներն ասել են. «հայերի հեռացումով մեր տարածքից վերացավ նաև մեր մշակույթը» և նշել, որ իրենք իրենց հայ չեն համարում, սակայն հայ ժողովրդի հանդեպ որոշակի ջերմություն են զգում:

Ասուլիսի երրորդ բանախոս,   «Երկիր» նախագծի համակարգող Ռոբերտ Թաթոյանն էլ հայտնեց, որ սեպտեմբերին «Վանի» երաժիշտները, Հրանտ Դինքի միջազգային հիմնադրամի հրավերով,  ելույթ կունենան Ստամբուլում: Այնուհետև, Թաթոյանի խոսքով, Դիարբեքիրի քաղաքապետի հրավերով «Վանը»  մասնակցելու է նույն քաղաքի հայկական եկեղեցու բացման արարողությանը:

Վերոհիշյալ  գիտարշավն իրականացվել է Ֆրանսիայի Ռոն-Ալպ շրջանի իշխանությունների և «Ֆինեկո» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ, ինչպես նաև թուրքական «Անադոլու կուլտուր» հիմնադրամի կազմակերպչական աշխատանքների շնորհիվ:


Աղբյուր`http://politnews.am/29/3877/%D5%80%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B4%D5%B7%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B5%D5%A9%D5%A8-%D4%B9%D5%B8%D6%82%D6%80%D6%84%D5%AB%D5%A1%D5%B5%D5%B8%D6%82%D5%B4

Կատեգորիա: Հուշարձաններ | Դիտումներ: 865 | Ավելացրեց: admin | Տեգեր: Հրանուշ Խառատյան, Վան, Դերսիմ | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 2
Հյուրեր: 2
Օգտվողներ: 0