ՀՀ պետական օրհներգը պարբերաբար դառնում է քննարկման առարկա տարբեր առումներով:Ոմանք առաջարկում են փոփոխության ենթարկել օրհներգի բառերը, ոմանք էլ`մեղեդին: Mardik.am-ը այս հարցով զրուցեց նկարիչ և բանաստեղծ Սամվել Սևադայի հետ,ով շատ կցանկանար, որ նոր հիմն գրվի.« Ես չեմ սիրում ո´չ բառերը, ո´չ էլ մեղեդին»,-ասաց Ս.Սևադան: Արվեստագետն առաջարկում է պահպանել հին մեղեդին,քանզի Արամ Խաչատրյանի մեղեդին լավն էր, բայց գրել նոր բառեր: Մեր այն հարցին, թե որպես բանաստեղծ, գրել եք արդյոք հիմնի մասին որևէ բանաստեղծություն, բանաստեղծն ասաց.«Չէ:Ես օդաներ չեմ գրել և չեմ գրում»: Mardik.am-ի հաջորդ հարցին, թե հայ դասական բանաստեղծներից որևէ մեկի ստեղծագործությունը կարո՞ղ է դառնալ ՀՀ օրհներգի բառեր, թե բոլորովին նոր շունչ է պետք, Սամվել Սևադան ասաց.«Կարծում եմ`նորը պիտի գրել:Սևակը լիներ,կգրեր»: Արվեստագետը համոզված է, որ հիմն գրելը կարծես հատուկ մասնագիտություն է, իսկ թե արդի բանաստեղծներից ով կարող է պետական օրհներգին համապատասխան բառեր գրել,Ս.Սևադան դժվարացավ պատասխանել, սակայն արվեստագետը դեմ է, որ, նախորդ հիմնի բառերը փոքր-ինչ փոփոխելով, այն դառնա ՀՀ պետական օրհներգ:
Աղբյուր`http://mardik.am/am/news/2011/08/23/himn-2308
|