Գլխավոր » 2011 » Հունիս » 23 »
«Հույս» կամերային նվագախումբը 10 տարեկան է
15:31
«Հույս» կամերային նվագախումբը 10 տարեկան է |
Երեկ` հունիսի 22-ին, Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում տեղի ունեցավ «Հույս» կամերային նվագախբի և Երևանի Տիգրան Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցի բարեգործական համերգը, որը նվիրված էր նվագախմբի տասնամյակին:
«Մեր նվագախմբի առաքելությունն է երիտասարդների մոտ հետաքրքրություն արթնացնել հայկական երաժշտության հանդեպ: Յուրաքանչյուր քաղաքակիրթ ազգի համար հացից հետո, մշակույթն ու գիտություն է կարևոր, այլապես այն դատապարտված է ոչնչացման», - mardik.am-ի հետ զրույցում ասաց նվագախմբի գեղարվեստական ղեկավար Սուրեն Միրզոյանը:
Նրա խոսքերով` համերգից ստացած հասույթը կծառայի դպրոցի դահլիճի վերանորոգմանը: «Ընդհանուր առմամբ դպրոցը վերանորոգելու համար մեծ գումարներ են անհրաժեշտ, սակայն նման կերպ կարողանում ենք փոքր հարցեր լուծել»,- նշեց նա:
Աղբյուր`http://mardik.am/am/news/2011/06/23/huys-2306
|
Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց |
Դիտումներ: 836 |
Ավելացրեց: admin
| Ռեյտինգ: 0.0/0 |
Ընդամենը մեկնաբանություններ: 0 | |
|
|
|
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել: [ Գրանցվել | Մուտք ]
|