Գլխավոր » 2011 » Օգոստոս » 1 »
«Հրապարակ». Ֆրանսահայերը հաղթում են
13:50
«Հրապարակ». Ֆրանսահայերը հաղթում են |
Մինչ որոշ «մութ ուժեր» ստորագրահավաք են նախաձեռնում կաթողիկոսի դեմ՝ միևնույն ժամանակ թերևս ստիպելով որոշ հոգևորականների աշխարհիկ հաճույքներով ապրել ու բենթլիներ քշել՝ Հայ առաքելական եկեղեցին դարձնելով եկամտի աղբյուր, «Հրապարակին» հայտնի դարձավ, որ Ֆրանսիայի Նիցցա քաղաքի առաքելական եկեղեցու խորհրդի ու Հայաստանի առաքելական եկեղեցու ամիսներ ձգվող վեճը տևական ժամանակ է՝ տեղափոխվել է ֆրանսիական դատարան:
Եկեղեցին դատի է տվել տեղի Ֆրանսիայի եկեղեցին հիմնած ֆրանսահայերին՝ փորձելով այդկերպ պարտավորեցնել նրանց ընդունելու եկեղեցիների գործունեության իր նոր կանոնադրությունը, համաձայն որի՝ սփյուռքում եկեղեցիների կազմակերպչական ու ֆինանսական ղեկավարումն աշխարհիկ խորհուրդներից, որոնք հիմնականում ընտրվում են համայնքի ներկայացուցիչներից, անցնում է հոգևորականների տիրապետության տակ, այդ թվում նաև եկեղեցու ունեցվածքն ու ֆինանսները:
Ֆրանսիայի դատարանը համարել է, որ ճիշտը ֆրանսահայերն են, որոնք առաջնորդվել են նախկին՝ խորհրդի ընդունած եկեղեցական կարգով:
Դատական վեճը շարունակվում է: Հաջորդ նիստը տեղի է ունենալու սեպտեմբերի 23-ին:
Աղբյուր`http://hetq.am/arm/news/3319/
|
Կատեգորիա: Եկեղեցի |
Դիտումներ: 663 |
Ավելացրեց: admin
| Ռեյտինգ: 0.0/0 |
Ընդամենը մեկնաբանություններ: 0 | |
|
|
|
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել: [ Գրանցվել | Մուտք ]
|