«Հրապարակ». Ջիվան Գասպարյանը որոշել է թողնե՞լ բեմը
«Հրապարակի» փոխանցմամբ` երեկ «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացած Ջիվան Գասպարյանի համերգին հրավիրված է եղել կառավարության ողջ կազմը, ուժային կառույցների ղեկավարները. «Սակայն նրանք հարկ չէին համարել «քյաբաբային զվարճությունները» փոխարինել հայ ավանդական երաժշտությամբ:Դահլիճում էին միայն մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար Սերգեյ Ավետիսյանը և ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Աշոտ Աղաբաբյանը` թոռան հետ»,-գրում է թերթը` հավելելով, որ իրենց տեղեկություններով` սա Ջիվան Գասպարյանի վերջին մենահամերգն էր` նա որոշել է թողնել մեծ բեմը: