Երևանի համայնապատկերի անբաժանելի մասը կազմող հայ և իտալացի ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող ''Բարեկամության ձեռքեր'' արձանի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1967թ-ին: Քանդակագործն Արա Հարությունյանն է, արձանը Երևան է բերվել Կարարա քաղաքից:
Քանդակագործի որդին իր զրույցներից մեկի ժամանակ պատմել է, որ 1965թ-ին Կարարայում կազմակերպված քանդակագործական խոշոր բիենալեին մասնակցել է նաև իր հայրը` Արա Հարությունյանը:
''Հայրս այդտեղ նկատում է, որ մի խոշոր արձանի ֆրագմենտներ կան` ձեռքեր, գլուխ, ոտքերի մաս: Քարհանքի ղեկավարից հետաքրքրվում է, թե ինչ արձան է: Նրան պատասխանում են, որ սա Հիսուս Քրիստոսի ապագա արձանն է, որը քանդակագործը չի ավարտել հովանավորներ չունենալու պատճառով: Տեսնելով, որ հայրս շատ է հետաքրքվում այդ արձանով, քարհանքի ղեկավարն ասել է` կարող եք ձեզ հետ տանել... Հաջորդ տարի Երևանի քաղխորհրդի պատվիրակությունը մեկնում է Կարարա և քաղաքապետարանը մեծ հաճույքով այդ ձեռքերը ուղարկում է մեզ` որպես բարեկամության խորհրդանիշ'', - պատմում է քանդակագործի որդին:
Եվ ահա, Ձեռքերը հասնում են Երևան, և Արա Հարությունյանին հանձնարարվում է դրանցից հորինվածքային հուշարձան ստեղծել:
''Հայրս նկատում է, որ աջ ձեռքը Քրիստոսի աջն է, այսինքն` մատնեմատը ծալված է` համարյա բթին կպած: Աջ ձեռքը հայրս դնում է ձախ ձեռքի բացվածքի մեջ'':
Ինչ վերաբերում է արձանի վրայի բշտերին, դրանք պունկտիրի` գիպսից քարի վրա տեղափոխելու գործիքի տեղերն են, որը քանդակագործը մաքրել չի տալիս:
Աղբյուր`http://www.mamul.am/am/news/480/%D5%AB%D5%B6%D5%B9-%D5%A3%D5%AB%D5%BF%D5%A5%D5%B6%D6%84-%D5%A2%D5%A1%D6%80%D5%A5%D5%AF%D5%A1%D5%B4%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%B1%D5%A5%D5%BC%D6%84%D5%A5%D6%80-%D5%AB-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6
|