Հինգշաբթի, 21.11.2024, 18:37
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 12 » Ինչպես են աղանդները մարդկանց հասցնում մտախավարման. բացառիկ կադրեր (տեսանյութ)
13:27
Ինչպես են աղանդները մարդկանց հասցնում մտախավարման. բացառիկ կադրեր (տեսանյութ)
 Ինչպես են աղանդները մարդկանց հասցնում մտախավարման
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը տարածել է բացառիկ կադրեր «Կյանքի խոսք» աղանդավորական կազմակերպության Գյումրիում ամեն շաբաթ անցկացվող հավաքներից մեկից: «Տեսանյութում պատկերված է, թե ինչպես է «հոգևոր հովիվ» կոչվող ոմն մեկը մտախավարման հասցնում դահլիճում նստածներին` ձեռքով դիպչելով մարդկանց ճակատին և, անհասկանալի ձևով գցելով հոգեխանգարմունքի մեջ, նրանց անգիտակից վիճակում հատակին փռում: «Չենք լռելու»-ի համոզմամբ, տեսանյութը պետք է դառնա նաև իրավապահ մարմինների ուսումնասիրման առարկան:
Ներկայացվող կադրերն ապշեցնում են նորմալ մարդկանց գիտակցությունը բթացնելու, նրանց իրականությունից կտրելու` աղանդավորների կարողության առումով»,- ասվում է նախաձեռնության հաղորդագրությունում:

Նախաձեռնությունը խնդրում է բոլորին` աղանդների ծավալած վտանգավոր գործունեության վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն հայտնել chenqlrelu@gmail.com էլեկտրոնային հասցեով:

«Օտարածին կրոնական աղանդների մերկացումը պետք է դառնա յուրաքանչյուր գիտակից հայի պարտքը: Մեր բազմաթիվ հայրենակիցներ մոլորության մեջ են ընկել»,- ասվում է հաղորդագրությունում:

Ավելի ուշ պարզվեց, որ «հոգևոր հովիվը» ոչ թե «Կյանքի խոսք» աղանդավորական կազմակերպությունից էր, այլ՝ ավետարանչականներից։

Աղբյուր`http://tert.am/am/news/2011/08/12/sect/





Կատեգորիա: Եկեղեցի | Դիտումներ: 846 | Ավելացրեց: admin | Տեգեր: «Չե՛նք լռելու» երիտասարդական նախաձե, աղանդ | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 6
Հյուրեր: 6
Օգտվողներ: 0