Չորեքշաբթի, 04.12.2024, 12:39
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 5 » Ինտերնետում հայերենի ներկայացվածությունն անմխիթար է. Ռուբեն Թարումյան
17:49
Ինտերնետում հայերենի ներկայացվածությունն անմխիթար է. Ռուբեն Թարումյան
 Ռուբեն Թարումյան
Համացանցից հայ օգտագործողների թվի ավելացմանը զուգահեռ այսօր առաջնային խնդիր է հայերեն բովանդակության ավելացումը՝ կայքերի քանակ, յուրաքանչյուր կայքի ծավալ, թեմաների, ճյուղերի բազմազանություն և այլն: Հայկական էլեկտրոնային բազմաթիվ տառատեսակների հեղինակ Ռուբեն Թարումյանն «Առաջին լրատվականի» հետ զրույցում փաստեց, որ այսօր շատ քիչ է հայերեն էլեկտրոնային բովանդակությունը, շատ քիչ է համացանցում հայալեզու, ոչ լատինատառ կենդանի շփումը:

Այլ երկրների հետ համեմատություն անցկացնելու համար, ըստ Ռ.Թարումյանի, լավագույն օրինակը Վիքիփեդիան է, որն աշխարհի միակ պաշարն է, որտեղ ներկայացված են անգամ ամենաանսովոր և ամենատարօրինակ լեզուները, անգամ՝ իրականում գոյություն չունեցողները:

«Վիքիփեդիայում, ըստ հայերենի ներկայացվածության, պատկերն անմխիթար է»,- ասում է Ռ.Թարումյանը:

Եթե մի կողմ թողնենք հոդվածների ծավալը և դիտարկենք զուտ քանակային առումով, ապա հայերենն այս պահն գտնվում է 94-րդ տեղում՝ 14,440 հոդվածով: Մեր հարևան Վրաստանը 53-րդ տեղում է (50,532 հոդված), Ադրբեջանը՝ 41-րդ (76,180 հոդված): Ընդ որում, բոլորովին կարևոր չէ լեզուն կրողների թիվը. ադրբեջաներենից առաջ է էստոներենը՝ 86 հզ. հոդվածով, այն դեպքում, երբ էստոնացիները 20 անգամ սակավաթիվ են, քան ադրբեջանցիները:

39-րդ տեղում 90 հզ. հոդվածներով հինդին է, որը կես միլիարդ կրող ունի: 5-րդ տեղում լեհերենն է, որը զիջում է անգլերենին, գերմաներենին, ֆրանսերենին և իտալերենին: Ռուսերենը 8-րդն է՝ 744 հզ. հոդվածով: Անգլերեն, ֆրանսերեն ու գերմաներեն լեզուներով հոդվածների թիվը գերազանցում է 1 մլն-ը, բայց դրանց վրա աշխատում է ամբողջ աշխարհը: Ռ.Թարումյանի խոսքով՝ բազմաթիվ հայեր ստեղծում են անգլալեզու և ռուսալեզու հոդվածներ, բայց հայալեզու չեն ստեղծում:

Վիքիփեդիայում հայերենը քիչ առաջ է նեապոլերենից, իռլանդերենից, չուվաշերենից, թաթարերենից, տաջիկերենից, վենետերենից (Վենետիկի բարբառն է), յակուտերենից, իսկ հայերենից առաջ են նեպալերենը, քրդերենը, կեչուան, սիցիլիերենը:

Ռ.Թարումյանը գտնում է, որ իրավիճակը շտկելու համար համացանցում հայերեն բովանդակության կրտիկական զանգված է անհրաժեշտ: Այսինքն, այնպիսի մի վիճակ, երբ համացանցային խնդիրների զգալի քանակությունը հնարավոր կլինի լուծել հայերեն, ինչից հետո համացանցն ինքն իրեն կկարողանա պահել: Կրիտիկական զանգվածի ստեղծման համար պետք է լինի պետական ու հասարակական հիմնադրամների օժանդակությունը:

Անդրադառնալով հայալեզու էլեկտրոնային գրադարանների խնդրին՝ Ռ.Թարումյանը նշեց, որ այսօր հայալեզու լուրջ էլեկտրոնային գրադարանները 2-ն են՝ ամերիկյան համալսարանի թվային գրադարանը և «Արևակ» մոսկովյան համակարգը. «Խորհրդանշական է, որ մեկը կապված է ամերիկյան, մյուսը՝ ռուսական պետության հետ: Հայաստանյան էլեկտրոնային գրադարան, անգամ բառարան՝ չկա:

Չկա նաև դրանք ստեղծելու պետական որևէ աջակցություն: Այդ բնագավառը կամ զարգացվում է էնտուզիաստների կողմից, կամ մասնավոր հիմնադրամների դրամաշնորհներով»:

Ռ.Թարումյանի կարծիքով՝ լուրջ գումարներ պետք չեն առանձին բառարաններ ստեղծելու համար, առավել ևս հրաշալի գրքեր ունենք՝ Հայկազյան բառարանը, Սուքիասյանի բառարանը, Մալխասյանի, Աճառյանի արմատական, անձնանունների բառարանները: Քաղաքակրթության զարգացումը գնում է կրիչների մի ձևից մյուսին անցումի հեղափոխությունների շարանով. սկզբում մարդը կավի վրա էր գրում, հետո՝ մագաղաթի, թղթի, ապա սկսեց թղթի վրա տպել, անցան ռադիոյի, հեռուսատատեսության, հեռուստատեսությունն ու թուղթը միավորվեցին, ստեղծվեց համակարգչային էկրան, և, Ռ.Թարումյանի կարծիքով, եթե մի ազգ բաց էր թողնում այդ անցումը, դադարում էր գոյություն ունենալ: «Հայաստանը հնագույն տպագրություն է ունեցել, երբ դեռ պետություն չուներ: Ի՞նչ է՝ հրաժարվե՞նք պետությունից: Խորհրդային տարիներին, որ գաղութային շրջան էր երկրի համար, ստեղծվեց խորհրդային հանրագիտարանը, իսկ անկախ Հայաստանի հանրագիտարանն ո՞ւր է»:


Աղբյուր`http://1in.am/arm/armenia_arts_28974.html

Կատեգորիա: Այլ | Դիտումներ: 781 | Ավելացրեց: admin | Տեգեր: Ռուբեն Թարումյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 4
Հյուրեր: 4
Օգտվողներ: 0