Իրաքյան Քուրդիստանում հայկական եկեղեցի է կառուցվում
Իրաքյան Քուրդիստանում հայկական եկեղեցի է կառուցվում, հայտնում է The Armenian Weekly-ն։
Հայ առաքելական եկեղեցու Իրաքյան թեմի արքեպիսկոպոս Ավագ Ասատուրյանն Ավրեսկ գյուղում ծանոթացել է նոր եկեղեցու շինարարության գործընթացին։
2003 թվականից սկսած՝ Իրաքի հայերի, ինչպես նաեւ մյուս քրիստոնյաների շրջանում ներքին միգրացիա է նկատվում, գրում է պարբերականը։ Դրա արդյունքում իրաքահայերը եկել են երկրի հյուսիս, եւ Իրաքի հայկական թեմը բախվել է նոր եկեղեցիներ կառուցելու անհրաժեշտության հետ։
Ինչպես սպասվում է, շինարարությունը կավարտվի հաջորդ տարվա սկզբին։