Հինգշաբթի, 21.11.2024, 17:51
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 10 » Ջակոմո Տռոպեանո
18:23
Ջակոմո Տռոպեանո
 Ջակոմո Տռոպեանո
"Հայ նկարիչներն ու քանդակագործները կներկայանան Հռոմում”

Իտալիայի մշակույթի նախարարի հավատարմատար Ջակոմո Տռոպեանոն արդեն երկու տարի է` իր ակտիվ մասնակցությունն է ունենում հայ ժամանակակից նկարիչների եւ քանդակագործների ցուցադրությունների կազմակերպմանն Իտալիայում:  Ջակոմո Տռոպեանոն օրերս հանդիպել է BRAVO.am-ին ու պատմել երեւանյան իր այցի նպատակների եւ Հայաստանի հետ հոգեւոր կապի մասին:

- Պարոն Տռոպեանո, ի՞նչն է Ձեզ բերել Հայաստան:):

- Հայաստան եմ ժամանել հայ ժամանակակից նկարիչների եւ քանդակագործների խումբ հավաքելու համար, որպեսզի վերջիններս մասնակցեն սեպտեմբերի 11-ին Հռոմում կայանալիք մեծ ցուցահանդեսին:

Այն իր տեսակով եզակի է լինելու, քանի որ մասնակցելու են միայն հայազգի ներկայացուցիչներ: Կարծում եմ` նախնական հաշվարկներով շուրջ 30 մասնակից կունենանք: Ցուցահանդեսը մոտ երկու շաբաթ կտեւի` մեզ հնարավորություն ընձեռելով եւս մեկ անգամ տեսնել հայ վարպետների հիանալի աշխատանքները, գույները եւ երեւակայությունը: Ցուցահանդեսն Իտալիայի մշակույթի նախարարության եւ Իտալիայում Հայաստանի դեսպանության հովանու ներքո կանցկացվի:

- Հայ ժամանակակից քանի՞ վարպետի ցուցահանդեսներ են անցկացվել Իտալիայում:

- Առաջին նման ցուցահանդեսն անց է կացվել երկու տարի առաջ Նեապոլում, որին մասնակցել է հայ երեք նկարիչ: Ժամանակակից նկարիչների եւ քանդակագործների երկրորդ ցուցահանդեսը տեղի է ունեցել 2010 թվականի հոկտեմբերին` «Մշակույթի 13-րդ շաբաթ»-ի շրջանակներում (Ամեն տարի Իտալիայի մշակույթի նախարարությունը 13-րդ շաբաթը նվիրում է երկրի մշակութային ժառանգության առաջմղմանը` ավելի քան 3 հազար տարբեր միջոցառում կազմակերպելով ամբողջ երկրում –BRAVO.am):

Հայ վարպետների մասնակցությամբ երրորդ ցուցահանդեսը կազմակերպվել է 2011 թվականի ապրիլին: «Ժամանակակից նկարիչները համեմատության մեջ: Հայաստան եւ Իռպինիա» խորագրով այս ցուցահանդեսը եւս մեծ հաջողություն ունեցավ: Իռպինիան տարածաշրջան է Հարավային Իտալիայում, եւ կարծում եմ` հայերն ու իռպինացիները շատ նմանություններ ունեն: Ի դեպ, Իռպինիայում հայ վարպետներն իրենց ինչպես սեփական տանն էին զգում:): Միջոցառմանը հայազգի 22 ներկայացուցիչ է մասնակցել Հայաստանից, ԱՄՆ-ից, Կանադայից, Ռուսաստանից եւ Չեխիայից: Նրանց թվում են Խաչիկ Աբրահամյանը, Խաչատուր Աղամյանը, Ֆրիդոն Ասլանյանը, Գագիկ Բադալյանը, Ահարոն Գրիգորյանը, Լիլիթ Հովհաննիսյանը եւ այլք:

- Բացի Ձեր աշխատանքային գործունեությունից,  որեւէ  այլ  բանով կապվա՞ծ եք Հայաստանի հետ:

- Ինձ շատ են հետաքրքրում Հայաստանը եւ իր տաղանդները: Իր պատմության ամբողջ  ընթացքում Հայաստանն անչափ տառապանքներ է ապրել: Տեսնելով հայ նկարիչների տաղանդն ու նրանց տեսլականը` որոշեցի ինքս գալ Հայաստան եւ ծանոթանալ ինչպես երկրին, այնպես էլ մշակույթի եւ արվեստի ներկայացուցիչներին:

Իտալիայում կայանալիք ցուցահանդեսը հիանալի հնարավորություն է հայերի համար իրենց ոգին, մտքերը, զգացմունքները եւ արժեքները ներկայացնելու իտալացիներին: Նման ցուցահանդեսների կազմակերպմամբ ես ոչ մի շահ չեմ հետապնդում, ուղղակի արվեստը բարձր եմ գնահատում եւ ցանկանում եմ, որպեսզի հայ ազգը հնարավորություն ունենա իր տաղանդը ցույց տալ Իտալիայում:

Իսկ ինչպես հայտնի է, Իտալիան արվեստին նվիրված մարդկանց համար ոգեշնչման աղբյուր է հանդիսանում: Այսօր հայազգի վարպետները հնարավորություն ունեն մեր երկիր գալ եւ կիսել իրենց փորձառությունը, ծանոթանալ միմյանց արվեստներին, նոր գաղափարներ հղանալ եւ միգուցե իրականացնել դրանք:

Տեքստը` Աննա Զիլֆուղարյանի/Bravo.am/
Լուսանկարները` Ջակոմո Տռոպեանոյի անձնական արխիվից

 
Աղբյուր`http://www.bravo.am/news/%D5%BB%D5%A1%D5%AF%D5%B8%D5%B4%D5%B8-%D5%BF%D5%BC%D5%B8%D5%BA%D5%A5%D5%A1%D5%B6%D5%B8/


Կատեգորիա: Կերպարվեստ | Դիտումներ: 777 | Ավելացրեց: admin | Տեգեր: Ջակոմո Տռոպեանո | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 1
0  
1 Cristian   (02.08.2012 09:40) [Նյութ]
If only there were more celevr people like you!

Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 5
Հյուրեր: 5
Օգտվողներ: 0