65 տարի բեմական գործունեություն ծավալելուց հետո հայտնի դուդուկահար Ջիվան Գասպարյանը որոշում է կայացրել հեռանալ բեմից: Օգոստոսի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Գասպարյանը նշել է, թե մտադիր է այլ բնույթի գործունեությամբ զբաղվել` անցում կատարելով ավելի պասիվ կենսակերպի, եւ ամենայն հավանականությամբ, կսկսի հասարակական գործունեություն ծավալել: Արվեստագետը չի բացառել, որ հետագայում եւս ելույթներ կունենա` ասելով, որ իր տարիքը թույլ չի տալիս խոշոր աշխատանքներ սկսել եւ նոր կարերիայի հույս ունենալ:
Իսկ վարպետի ստեղծագործական գործունեության տարեդարձի կապակցությամբ Երեւանում` Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիայում կայանալու է վիթխարի համերգ: «Վստահեցնում եմ, նման համերգ դեռ երբեք չի եղել»,-շեշտել է դուդուկահարը` հավելելով, որ համեգին մասնակցելու են գերազանցապես հայ երաժիշտներ, այդ թվում վարպետի թոռը` Ջիվան Գասպարյան կրտսերը, ով, պապիկի խոսքով, «լավ, տաղանդավոր երեխա է»:
Նման համերգներ կազմակերպվելու են նաեւ Գյումրիում եւ Սպիտակում այն տարբերությամբ, որ այդ քաղաքների բնակիչների համար միջոցառումները բարեգործական են լինելու: «Ցանկանում եմ, որ երկրաշարժից տուժած մարդիկ, ուղղակի գնան այնտեղ եւ լսեն Ջիվանին»,-հայտարարել է Գասպարյանը:
Աղբյուր`http://www.hraparak.am/2011/08/11/jivan-gasparyan-2/
|