Հունիսի 27-ին Երևանի Avand-Garde Folk կենտրոնում կայանալու է Jam session, որի մտահաղացման հեղինակներն են Ռուսաստանում հայտնի Дети Пикассо հայկական ռոք խմբի կիթառահար Կարեն Հարությունյանը և հումորիստ, երաժիշտ և պրոդյուսեր Գարիկ Պապոյանը (Vitamin Club):
Ինչպես նշեցին կազմակերպիչները, միջոցառման մտահաղացումը առաջացել է օրերս, երբ Կարեն Հարությունյանը հանգստի նպատակով ժամանել է Հայաստան: Գարիկ Պապոյանը չցանկացավ բացել փակագծերը, սակայն նշեց, որ համերգի ընթացքում նրանք երկուսով կանեն Дети Пикассо խմբի մի քանի երգերի իմպրովիզացիաներ, սակայն կլինեն հրավիրված երաժիշտներ և երգիչներ, ում անակնկալ կերպով կհրավիրեն բեմ, առաջարկելով տարբեր տեսակի իմպրովիզներ: Չի բացառվում նաև հանդիսատեսի մասնակցությունը իմպրովիզներին: Մտահաղացման մտածում են Jam session-ի շարունակության մասին նաև: Նրանց խոսքերով եթե լինի դրական արձագանք, նրանք այն կշարունակեն հոկտեմբեր կամ նոյեմբեր ամսին, արդեն խմբի մեներգչուհի Գայանեի հետ միասին:
Պապոյանը օգտագերծում է «Ռոք սերունդ» արտահայտությունը, շեշտելով, որ դա զուտ բառակապակցություն չէ, այլ գաղափարախոսություն, և Հարությունյանը առաջին մարդկանցից է, ով հանձն առավ տանելու և օգնելու ձևավորել նման գաղափարախոսություն: Երկուսն էլ միջոցառմանը չեն բացառում ոչինչ և նույնիսկ հայտնի չի լինելու Jam session-ի տևողությունը:
Дети Пикассо խումբը ներկա պահին դադարեցրել է իր գործունեությունը, սակայն Կարեն Հարությունյանի խոսքերով չի ցրվել: Խմբի մեներգչուհի Գայանե և կիթառահար Կարեն Հարությունյանները այժմ ապրում և ստեղծագործում են Հունգարիայում, 25 տարվա պատմություն ունեցող Masfel խմբի կազմում, որտեղ կատարում են հայկական ֆոլկ երաժշտություն և այլն: Մինչ այդ, խումբը չի ունեցել մեներգիչ և հանդես է եկել էլեկտրոնային երաժշտության ժանրում: Նրանք հանդես են դալիս նաև Wattican punk ballet անունը կրող դուետով, որտեղ երկուսով փոխեփոխ նվագում են զանազան գործիքներ:
Jam session-ը դա երաժշտական գործողություն է, երբ երաժիշտները համպատրաստից, առանց պայմանավորվածության նվագում են տարբեր ստեղծագործություններ և կատարում իմպրովիզներ: Իմպրովիզները կարող են կատարվել ինչպես գոյություն ունեցող երաժշտության հիման վրա, այնպես էլ կարող են նոր ստեղծագործությունների ծնունդ հանդիսանան:
Աղբյուր`http://www.panarmenian.net/arm/news/73121/
|