Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա հոբելյանի կապակցությամբ Հայաստանում և Սփյուռքում կազմակերպվում են բազմաթիվ միջոցառումներ: Դրանց շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարարությունը Հայաստանի նկարիչների միության հետ կազմակերպում է Կերպարվեստի համահայկական ցուցահանդես, որի բացումը տեղի կունենա սեպտեմբերի 15-ին Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում:
Ցուցադրվող աշխատանքները մրցութային հանձնաժողովի որոշմամբ կզետեղվեն հրատարակվող կատալոգում:
Առավելագույնը 3 աշխատանքի (քանդակ, գրաֆիկա, գեղանկար և այլն) պատկերներ (image) մինչև օգոստոսի 15-ը պետք է ուղարկել նախարարության allarmenian@mindiaspora.am և mshakuyt.diaspora@mail.ru էլեկտրոնային հասցեներով` կից ներկայացնելով հեղինակի անձնական և կոնտակտային տվյալները:
Աշխատանքներն ընդունվում են մինչև սեպտեմբերի 5-ը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ սփյուռքի նախարարության կայքը: