Մոսկվայում աշնանը տեղի կունենա Հայ երիտասարդ փոփ երգերի երգիչների երկրորդ ամենամյա փառատոնը - HAYRENIQ - 2011:
Հիշեցնենք, որ առաջին փառատոնը (գալա համերգը) տեղի ունեցավ նոյեմբերի 7-ին, Մոսկվայի գեղեցիկ դահլիճներից մեկում - Մոսկվայի արվեստի տուն դահլիճում, որտեղ երիտասարդ երգիչների հետ մասին իրենց կատարումը ներկայացրին էստրադային աստղեր և հայտնի պարային խմբեր:
Ծրագրի կազմակերպիչ և գլխավոր հովանավոր հանդիսացավ «HAYRENIQ» ընկերությունը:
Առաջի համերգի ժամանակ կաստինգը հաջողությամբ անցել էին 10 մասնակից: Յուրաքանչյուր երիտասարդ երգիչ կատարեց երկու երգ` առաջին փուլում հայերեն երգ, երկրորդ փուլում օտարական երգ:
Փառատոնի մասնակիցներից բացի, Մոսկվայի արվեստի տան բեմում իրենց ելույթը ներկայացրին հետևյալ կատարողները` Էդուարդ Ասրյանց, Կրակոտ թմբուկ ծրագիր «Ախթամար», A-sen, Samo`L, արտիստ բնօրինակ ժանրի Կարո Խաչատրյան, neo-soul երգիչ Musik Հայկ, Ալեքսանդր Այվազով, Կոնստանտին Արդի, հայտնի երգիչ Արթուր Best, ինչպես նաև Մոսկվայում և Ռուսաստանում ամենմեծ հայկական պարային համույթը «Հովիկ Studio»:
Արդյունքում, բոլորին սպասում էր անկանխատեսելի ֆինալ`- հաղթող ճանաչվեցին միանգամից երկուսը: Նրանք էին դուետ Արթուր Մանուկյան, Տաթեվիկ Առաքելյան և Աննա Խաչիյան.
Մասնակիցների տարիքային սահմանը - 17-ից - 25 տարեկան:
Կաստինգի ժամանակ կընտրվեն 20 մասնակից, որոնք հնարավորություն կունենան մասնակցել այս տարվա նոյեմբերին կայանալիք փառատոնին:
Աղբյուր`http://www.slaq.am/arm/news/38762/%D4%BF%D5%AF%D5%A1%D5%B5%D5%A1%D5%B6%D5%A1_%D5%B0%D5%A1%D5%B5_%D5%A5%D6%80%D5%AB%D5%BF%D5%A1%D5%BD%D5%A1%D6%80%D5%A4_%D6%83%D5%B8%D6%83_%D5%A5%D6%80%D5%A3%D5%AB%D5%B9%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB_%D5%A1%D5%B4%D5%A5%D5%B6%D5%A1%D5%B5%D5%B4%D5%A1_%D6%83%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BF%D5%B8%D5%B6%D5%A8.html
|