Օգոստոսի 23-ին, ժ.19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ՀՀ սփյուռքի նախարարության կազմակերպած` "Հայաստանում Իրանի հայ համայնքի օրեր" ծրագրի շրջանակներում մեծ շուքով կնշվի "Ալիք" օրաթերթի 80-ամյակը:
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Կցուցադրվի ֆիլմ` նվիրված "Ալիք" օրաթերթին:
Հանդիսավոր երեկոյին կմասնակցեն "Ալիք" օրաթերթի նախկին խմբագիրներ Սեդա Դավթյանը, Նորայր Էլսայանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը եւ այլք:
Ամփոփիչ ելույթով հանդես կգա "Ալիք" օրաթերթի խմբագիր Դերենիկ Մելիքյանը:
Համերգային երեկոյին ելույթ կունենան Թովմաս Պողոսյանը, Արուս Գուլանյանը, Արսեն Գրիգորյանը (Մրո), Շուշան Պետրոսյանը, Լեյլա Սարիբեկյանը եւ այլք:
Նախատեսվում է նաեւ "Ալիք" օրաթերթին նվիրված նկարների ցուցահանդես:
Տեղեկացնում են ՀՀ սփյուռքի նախարարության լրատվական ծառայությունից։