Գլխավոր » 2011»Օգոստոս»24 »
Կոչ` մասնակցելու «Հաբաբ Շատրվանների» վերականգնման աշխատանքներին
02:17
Կոչ` մասնակցելու «Հաբաբ Շատրվանների» վերականգնման աշխատանքներին
«Հրանդ Դինք հիմնարկը» կոչ է հղել 18 տարին լրացած երիտասարդներին` մասնակցելու Էլյազըղ (Խարբերդ-Ակունքի խմբ.) նահանգի Կովանչըլար շրջանի Հաբաբ գյուղի շատրվանների վերանորոգման աշխատանքներին:
Հաբաբն այն գյուղն է, որտեղ ապրել է իրավաբան Ֆեթհիյե Չեթինի տատը, ըստ նրա «Մեծ մայրիկս» գրքի, իսկ այնտեղ գտնվող շատրվանները սեփականությունն են «Հալիլ եւ Ռուֆիկաշը Բեյլեր» հիմնարկության: Դրանք Անատոլիայի (Արևմտյան Հայաստան-Ակունքի խմբ.) հայ ճարտարապետների ստեղծած շինությունների վառ օրինակներից են, որոնք, սանիտարական վատ պայմաններում գտնվելով հանդերձ, այսօր գործածվում են որպես ջրի աղբյուր գյուղացիների կողմից: Վերանորոգվելուց հետո դրանք արտահայտելու են իրենց ժամանակի բնորոշ հատկանիշները:
Վերանորոգման աշխատանքներին ֆինանսական օգնություն է խոստացել տրամադրել Թուրքիայի մշակույթի նախարարությունը: Մասնակիցների՝ գյուղում մնալու եւ սնվելու ծախսերը հոգալու է «Հրանդ Դինք հիմնարկը», որը նաեւ մշակել է պատմական-մշակութային թեմաներով միջոցառումների շարք նրանց համար: