Հինգշաբթի, 21.11.2024, 18:16
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 31 » «Կյանքի խոսքը» արձագանքել է Եսայի քահանայի մեղադրանքներին
00:15
«Կյանքի խոսքը» արձագանքել է Եսայի քահանայի մեղադրանքներին
Եսայի քահանա Արթենյան
Հայաստանի Ավետարանական հավատքի քրիստոնյաների «Կյանքի Խոսք» եկեղեցին արձագանքել է Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգեւոր սպասավոր Տ. Եսայի քահանա Արթենյանի` մամուլի ասուլիսում հնչեցրած մեղադրանքներին:

«Երեւանի Սբ. Երրորդություն եկեղեցու հոգեւոր սպասավոր Տ. Եսայի քահանա Արթենյանն այսօր հրավիրած մամլո ասուլիսում ակնհայտ զրպարտչական բնույթի տեղեկատվություն էր հաղորդել Հայաստանի «Կյանքի Խոսք» ավետարանական եկեղեցու վերաբերյալ` արատավորելով եկեղեցու բարի համբավը, վիրավորելով բազմահազար մեր հավատավորների կրոնական զգացմունքները եւ թշնամանք, ատելություն եւ անհանդուրժողականություն հրահրելով հայ հասարակության շրջանում:

Դժբախտաբար, սա առաջին դեպքը չէ, երբ արժանապատիվ այրն իրեն թույլ է տալիս կեղծ տեղեկություններ եւ անվայել բնորոշումներ «Կյանքի Խոսք» եկեղեցու եւ Ավետարանական ընտանիքի այլ եկեղեցիների հասցեին, մինչդեռ նա իր հոգեւոր ծառայության բերումով պարտավոր էր քաջատեղյակ լինել, որ բողոքական քրիստոնեությանը հարող եկեղեցական հարանվանությունները ճանաչված են որպես Քրիստոսի Ընդհանրական Եկեղեցու բաղկացուցիչ մաս եւ իրենց ավելի քան 700 մլն հետեւորդների թվով աշխարհում երկրորդն են Կաթողիկե եկեղեցուց հետո: Տպավորություն է ստեղծվում, որ Տ. Եսայի քհն. Արթենյանը ստանձնել է այլ քրիստոնեական եկեղեցիներին չարախոսելու եւ կրոնական թշնամանք սերմանելու` քահանային բնավ պատիվ չբերող գործը»,- ասված է հայտարարության մեջ:

«Կյանքի խոսք» եկեղեցին նշել է, թե «ցավալի է, որ հայ հասարակության օրինահարգ քաղաքացիները, ազգի հոգսով եւ ցավով ապրող մեր հայրենակիցները կարող են «աղանդավոր» կամ այլ անվայել պիտակումների «արժանանալ» միմիայն իրենց դավանանքի պատճառով: Ղարաբաղյան ազատամարտի ժամանակ ուս-ուսի մարտնչում էին առաքելական, կաթողիկե եւ ավետարանական հայը, եւ երբեք ոչ մեկի մտքով չէր էլ անցնի ինչ-որ կերպ նրանց տարբերակել: Սակայն այսօր, չգիտես ինչու, փորձ է արվում բաժանության սեպ խրել մեր ժողովրդի տարբեր եկեղեցական պատկանելություն ունեցող հատվածների միջեւ»:

«Տեղեկացնենք, որ Հայաստանի Ավետարանական հավատքի քրիստոնյաների «Կյանքի Խոսք» եկեղեցին մաս է կազմում Հայ Ավետարանական ընտանիքի եկեղեցիների համագործակցության, որը միավորում է շուրջ 100 հազար մեր համաքաղաքացիների: Ավետարանական ընտանիքի եկեղեցիներին ոչ մի կերպ չի կարելի «աղանդ» կոչել, քանի որ վերջիններս, որպես քրիստոնեության բողոքական ուղղության եկեղեցիներ, անդամակցում են այնպիսի հեղինակավոր միջազգային կառույցների, ինչպիսիք են Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, ԱՊՀ եւ Մերձբալթյան երկրների քրիստոնեական միջհարանվանական խորհրդակցական կոմիտեն, եվրոպական խոշոր քրիստոնեական եկեղեցական միավորումները եւ այլն:

Ինչ վերաբերում է մեր եկեղեցու պաշտամունքների առնչությամբ Տ.Եսայի քահանա Արթենյանի կողմից հնչեցված եւ սարասափազդու հեքիաթ հիշեցնող տեղեկություններին, պարզապես կբավարարվենք նշելով, որ «Կյանքի Խոսք» եկեղեցու պաշտամունքները ուղիղ եթերով հեռարձակվում են համացանցում, իսկ դրանց ամբողջական տեսագրությունները տեղադրվում են եկեղեցու պաշտոնական ինտերնետային կայքէջում:

Յուրաքանչյուր ոք կարող է ծանոթանալ այդ տեսագրություններին եւ համոզվել, որ զոմբիացնելու եւ հոգեբանական ներգործություն կատարելու մասին քահանայի տեղեկություններն ընդամենը հորինվածքներ են եւ չարակամության դրսեւորում: Ավելորդ չէր լինի հիշեցնել արժանապատիվ հորը, որ մենք ապրում ենք 21-րդ դարում, եւ միջնադարյան կրոնական մոլեռանդությանը բնորոշ վարքն անհարիր է ժամանակակից հասարակությանը»,- ասված է հայտարարության մեջ:


Աղբյուր`http://news.am/arm/news/72202.html

Կատեգորիա: Եկեղեցի | Դիտումներ: 1119 | Ավելացրեց: admin | Տեգեր: եկեղեցի, աղանդ, «Կյանքի Խոսք», Եսայի քահանա Արթենյան | Ռեյտինգ: 5.0/1
Ընդամենը մեկնաբանություններ: 1
0  
1 Puss   (26.10.2011 18:48) [Նյութ]
Grazi for mankig it nice and EZ.

Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 2
Հյուրեր: 2
Օգտվողներ: 0