Երեւանում հոկտեմբերի 22-26-ը կանցկացվի Մանկապատանեկան ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնը: Այն անցկացվելու է «Երեխաների եւ պատանիների համար կինոյի եւ հեռուստատեսության զարգացման «Ռոլան Բիկով» հիմնադրամի կողմից' ՀՀ նախագահի եւ Մշակույթի նախարարության աջակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Ռոլան Բիկով» հիմնադրամի մենեջեր Ռուզաննա Հարությունյանը, փառատոնի շրջանակներում արդեն ստացվել են 500 ֆիմերի հայտեր' շուրջ 30 երկրներից, այդ թվում'ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Իսրայելից, Լեհաստանից, Իրանից, Չինաստանից, Ֆինլանդիայից, Նիդերլանդներից, Արգենտինայից, Շվեդիայից, Չինաստանից, Հունգարիայից: Նա նաեւ նշեց, որ ֆիլմերի ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 1-ն է, որից հետո փառատոնի ընտրող խորհուրդը կորոշի, թե փառատոնին որ ֆիլմերը կմասնակցեն. ամենայն հավանականությամբ, փառատոնին կմասնակցի 50-60 ֆիլմ: «Քանի որ փառատոնն ինքնանպատակ չէ, այդ իսկ պատճառով դրա շրջանակներում կլինեն նաեւ վարպետության դասեր, ֆիլմերի պրեմիերաներ եւ հանդիպումներ հանդիսատեսի, մանուկների, պատանիների, ինչպես նաեւ արվեստի հայաստանյան գործիչների հետ»,- ասաց Ռ. Հարությունյանը:
Հիշեցնենք, որ նախորդ տարի' «Մանկապատանեկան ֆիմերի» 6-րդ միջազգային փառատոնի շրջանակում, ներկայացվել էր 51 ֆիլմ 23 երկրներից: Փառատոնի ընթացքում տեղի են ունեցել Կարեն Շահնազարովի «Հիվանդասենյակ համար 6», Բորիս Գրաչեւսկու «Տանիք» եւ Նիկոլայ Դենիսովի «Արկածներ Դիկանկայի մոտ գտնվող ագարակում» ֆիլմերի պրեմիերաները:
Աղբյուր`http://armenpress.am/arm/news/661610/
|