Գլխավոր » 2011»Օգոստոս»12 »
«Մի՛ կորեք, երեխանե՛ր» ֆիլմից ստացված շահույթը հատկացվելու է Դպրեվանքին
13:35
«Մի՛ կորեք, երեխանե՛ր» ֆիլմից ստացված շահույթը հատկացվելու է Դպրեվանքին
Մալաթիայի բարեգործ հայերի մշակույթի և համերաշխության միությունը (MalatyaHAYDer) սկսել է բաժանել «Մի՛ կորեք, երեխանե՛ր» ֆիլմի տեսասկավառակները: Ֆիլմիի սցենարի հեղինակն է Կարապետ Օրյունյոզը, իսկ ռեժիսորը` Գյուլենգյուլ Ալթընթաշը: Ֆիլմից ստացված եկամտի մի մասը նվիրաբերելու են Դպրեվանքին:
Ֆիլմի շնորհանդեսը կազմակերպած «ՄալաթիաՀԱՅԴԵՐ»-ը, որպեսզի ֆիլմը հասու լինի ավելի մեծ թվով մարդկանց, նախ ամբողջացրել է ավելի շուտ սկսված աշխատանքները: Միության նախագահ Խոսրով Քյոլեդավիթօղլուն «Ակօս» շաբաթաթերթին տված հարցազրույցում ասել է. «Հասարակական համախմբվածության և պատասխանատվության շրջանակներում մեկ քայլ ևս կատարելով` հանձն ենք առել հոգալ ֆիլմի տեսասկավառակները բազմացնելու անհրաժեշտ բոլոր ծախսերն ու դրանք բաժանելու գործը: Այս տեսասկավառակների մի մասը տրվելու է ֆիլմի ֆինանսավորման մեջ ներդրում ունեցողներին, իսկ մյուս մասն էլ` ռեժիսորին: Երեք հարյուր օրինակից ստացված եկամուտն էլ նվիրաբերելու ենք Սուրբ Խաչ լիցեյի շրջանավարտների միությանը»:
Քյոլեդավիթօղլուն, հայտնելով, որ ֆիլմը մեծ հետաքրքրություն է առաջացրել նաև արտերկրում, ասաց. «Արտերկրից ստացված շահույթի մի մասը հատկացվելու է Մալաթիայի Սուրբ Երրորդություն եկեղեցու, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ վանքի և գերեզմանատան վերանորոգմանը, իսկ մնացածը` Սուրբ Խաչ լիցեյի հիմնադրամին»: