Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության պատմամշակութային արգելոց- թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայությունը վերջերս հաղթանակով է վերադարձել Փարիզում կայացած «Միլենա Մերկուրի» մրցանակաբաշխությունից: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վլադիմիր Պողոսյանը, այդ մրցանակը եւս մեկ անգամ փաստեց, որ հայ ժողովուրդը աշխարհին ներկայացնելու շատ բան ունի եւ կարող է առաջինը լինել մշակութային հուշարձանների պահպանության ասպարեզում:
Վ. Պողոսյանը տեղեկացրեց, որ ծառայությունն արժանացել է շուրջ 15 հազար դոլար արժողությամբ մրցանակի. այն օգտագործվելու է «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի վերանորոգման աշխատանքների համար: