Ուրբաթ, 22.11.2024, 01:06
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հունիս » 22 » Մինասի որմնանկարները զուլում դարձան նախարարի գլխին
14:42
Մինասի որմնանկարները զուլում դարձան նախարարի գլխին
Լեւոն Բարսեղյան
«Եթե մինչեւ մյուս ընտրությունները Մինասի որմնանկարները չվերադարձան Գյումրի, այդ պահանջը զուլում է դառնալու կառավարության, իշխող կուսակցության գլխին»,- երեկ «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ Մինասի որմնանկարները Գյումրի վերադարձնելու այսպիսի պահանջով հանդես եկավ «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը, հավելելով, որ վճռական են լինելու մինչեւ վերջ, եւ կառավարությունն ինչ-որ ելք պետք է գտնի այդ որմնանկարներն իսկական տերերին վերադարձնելու համար, ովքեր ժամանակին պատվիրել ու վճարել են այդ գործերի համար.

«Վկայություններ կան, մարդիկ ժամանակին 5 հազար ռուբլի վճարել են, որպեսզի այդ նկարները նկարվեն»: Նրանք այդ ուղղությամբ արդեն ստորագրահավաք են կազմակերպել, որն իրենց պահանջին կից ուղարկելու են վարչապետին՝ կառավարության որոշումը փոխելու եւ Մինասի 4 որմնանկարները Գյումրի վերադարձնելու նպատակով.

«Մշակույթի նախարարն իր խմբից որեւէ մեկի հետ կամ առանց նրանց չի կարողանալու հեշտությամբ մտնել Շիրակի մարզ ու դուրս գալ, նրա բոլոր պաշտոնական այցելությունները խափանվելու են՝ խոստանում եմ ձեզ: Տիկինն ինչքան շուտ գլխի ընկնի, որ ինքը պետք է հրաժարական տա, այնքան լավ իր ու հայ մշակույթի համար»:

Գյումրիի պատմամշակութային անշարժ հուշարձանների ու շարժական արժեքների պահպանության քաղաքային նախաձեռնող խմբի անդամ Հասմիկ Մելքոնյանն էլ, անդրադառնալով օրեր առաջ մշակույթի նախարարության ներկայացուցիչ Սոնա Հարությունյանի եւ Մինասի որդու՝ Արման Ավետիսյանի հայտարարություններին, թե 2 որմնանկարով Գյումրին չի աղքատանա, հայտարարեց, որ 16 որմնանկար չկա Գյումրիում, այնտեղ մնացել է ընդամենը 2-ը, որոնք, ըստ իրենց հասած տեղեկությունների, նույնպես տերեր ունեն եւ գրեթե վաճառված են.

«Գյումրիում մնացած որմնանկարներից մեկը «Գիշեր-ցերեկ» գործն է, որն Արման Ավետիսյանի թեթեւ ձեռքով կիսով չափ ավերվել է: Ծեփոնները նրանք իջեցրել-հատակին էին շարել, որոնք այլեւս վերականգնման ենթակա չեն: Ասում են՝ շատ է Գյումրիի համար, շատ ենք պատվիրել՝ շատ ունենք, Երեւանում դուք էլ պատվիրեիք՝ ունենայիք»:

Լեւոն Բարսեղյանի խոսքով՝ վանդալներ ամենուր կան, եւ որմնանկարների մի մասն էլ իսկապես վնասված է եղել, բայց՝ «աչքերը փորել-հանելու մասին հայտարարությունները բացարձակ սուտ են, մենք դրանք լուսանկարել ենք, եւ կարող եք վերցնել-տեսնել»:

«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանն էլ նշեց, որ եթե Մինասի որմնանկարներն արժեք չունենային գյումրեցիների համար, նրանք դեռեւս 1989-ին իրենց միջոցներով մեկ որմնանկար չէին վերականգնի ու չէին կախի դրամատիկական թատրոնի շենքում:

Բացի այդ, 90-ական թվականներից տեղի մշակութային, հասարակական գործիչները բարձրացրել են Մինասի որմնանկարների պահպանման հարցը, որպես ապացույց ցուցադրելով այդ թվականների հրապարակումների պատճենները: Նրա կարծիքով՝ որմնանկարները փրկելու գործն ընդամենը բիզնես է. «Եթե այդքան ցավում էիք Մինասի որմնանկարների համար, վերականգնեիք ու թողնեիք քաղաքում»:

Մինասի որմնանկարների «գաղտագողի» տեղափոխումը, նրա խոսքով, արդեն թուրքական դիվանագիտություն անունն է ստացել, իսկ Լեւոն Բարսեղյանի կարծիքով՝ սա նշանակում է մի բան, որ մշակույթի նախարարը չի տիրապետում իրավիճակին. «2 տարբերակ կա՝ կամ ինքը տեղյակ չի եղել, կամ էլ տեղյակ է եղել եւ բլեֆել է»:


Աղբյուր`http://www.hraparak.am/2011/06/21/l-barsexyan/

Կատեգորիա: Կերպարվեստ | Դիտումներ: 674 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0