Ռուսաստանում նկարահանվում է «Тот еще Карлосон» կինոնկարը, որի գլխավոր ռեժիսորը հայազգի Սարիկ Անդրեասյանն է, իսկ գլխավոր դերում նկարահանվել է հայտնի հումորիստ Միխայիլ Գալուստյանը։
Комсoмольская Правда-ն հայտնում է, որ ֆիլմը, չնայած նկարահանված լինելով Աստրիդ Լինդգրենի հայտնի հեքիաթի մոտիվներով, այնուամենայնիվ որոշակիորեն արդիականացված է, մասնավորապես Կարլոսոնը չունի պրոպելլեր։ Ֆիլմի դեպքերը տեղի են ունենում ժամանակակից Մոսկվայում, ուր «փոքրիկ կախարդ» Գալուստյանը արտաքսվել է իր աշխարհից և օգնում է էլեկտրոնային իրերից կախվածություն ունեցող մի երեխայի հաղթահարել սոցիոպատիան։ Զուգահեռաբար, նա բացահայտում է երեխայի հոր դեմ ուղղված խարդախությունը։
Ֆիլմում նկարահանվել է նաև Օլեգ Տաբակովը, որին, ըստ ռեժիսոր Անդրեասյանի, բարդ էր համոզել մասնակցել նկարահանումների, քանի որ նա վերջին շրջանում չի նկարահանվում կինոյում։
Վերջին տարիներին Ռուսաստանում եզակի մանկական ֆիլմում կիրառված են նորագույն համակարգչային հնարքներ։