Գլխավոր » 2011»Հունիս»23 »
Մշակույթի նախարարն արձագանքում է Գյումրիի քաղաքապետին` Մինասի որմնանկարների հարցով
14:37
Մշակույթի նախարարն արձագանքում է Գյումրիի քաղաքապետին` Մինասի որմնանկարների հարցով
Մինասի որմնանկարները տարիներ շարունակ գտնվել են բացարձակ անտարբերության ներքո: Լրագրողների հետ ճեպազրույցում այսօր` հունիսի 23-ին ասաց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը` անդրադառնալով Գյումրիում կազմակերպվող բողոքի ակցիաներին:
Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ Մինասի 2 որմնանկարները՝ «Երկանք» եւ «Թել են մանում», կտեղադրվեն «Զվարթնոց» օդանավակայանում։ «Երկանք» որմնանկարը ներկայում գտնվում է Գյումրիի «Էլեկտրատեխնիկական գործարանի» նախկին ճաշարանի շենքում, իսկ «Թել են մանում» որմնակարը՝ Գյումրիի «Գալվանոմետր գործարան (Օմեգա)» գործարանի շենքում։ «Երկանք»-ը տեղափոխվում է «Զվարթնոց»-ի նախագահական համալիր, իսկ «Թել են մանում»-ը` «Զվարթնոց» օդանավակայանի նոր ուղեւորային համալիրի մեկնման սրահ։ Որմնանկարների տեղափոխման բոլոր ծախսերը հոգում է «Զվարթնոց» օդանավականը։ Որմնանկարները շարունակելու են մնալ պետական սեփականություն: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, Գյումրիում ստորագրահավաք է սկսվել Մինասի որմնանկարները վերադարձնելու համար, որին աջակցում է Գյումրիի քաղաքապետը: «Թող որեւէ մեկը պատասխան տա, թե ինչ ձեւով են այդ գործընթացներն իրականացվել, ինչու են դրանք տարանջատվել սեփականաշնորհման տարածքից եւ պահպանման բոլոր խնդիրներից»,- այսպես մշակույթի նախարարը փաստորեն արձագանքեց Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դժգոհություններին:
Ըստ Հ. Պողոսյանի` Գյումրիի քաղաքապետը դեկտեմբերին նամակ է հղել, որով նշել է, թե Գյումրիի բյուջեով գումարներ են նախատեսվել որմնանկարները վերականգնելու համար, ու խնդրել է աջակցել մասնագետներով: Սակայն, ըստ Հ. Պողոսյանի, մինչ այսօր ոչ ոք չգիտի, թե այդ գումարներն ինչի վրա են ծախսվել: