Կիրակի, 08.09.2024, 06:23
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հունիս » 17 » Մշակույթի նախարարություն. ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայկական խաչքարերը գրաքննել է ադրբեջանական և թուրքական կողմերի դրդմամբ
16:31
Մշակույթի նախարարություն. ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայկական խաչքարերը գրաքննել է ադրբեջանական և թուրքական կողմերի դրդմամբ
ՅՈՒՆԵՍԿՕ
Հայաստանի Մշակույթի նախարարությունը մանրամասն ներկայացել է նախօրեին տարածված տեղեկությունը, թե ինչպես և ինչ պատճառներով է «Խաչքարի արվեստը» խորագրով ցուցահանդեսի ժամանակ ՅՈՒՆԵՍԿՕ-ն գրաքննության ենթարկել հայկական խաչքարերը: Այսպես, մշակույթի նախարարության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում «Միրո 1» և «Միրո 2» դահլիճներում հունիսի 15-ին կայացել է «Խաչքարի արվեստը» խորագրով ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությունը: Նախաձեռնող կողմերն էին` ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը և ՀՀ մշակույթի նախարարությունը` ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցությամբ:

Ցուցահանդեսի վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Նայրոբիում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցուցակում «Խաչքարի արվեստ. խորհուրդ ու խաչքարագործություն» Հայաստանի Հանրապետության հայտի ընդունումից հետո:

Նույն ժամանակահատվածում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում ընթանալու էին ՅՈՒՆԵՍԿՕ-ի մի շարք Կոնվենցիաների կոմիտեների նիստերը, ինչը հնարավորություն էր տալու նիստերի մասնակից աշխարհի 100-ից ավելի երկրների ներկայացուցիչներին ներկայացնելու հայկական մշակույթի անկյունաքարերից մեկը` խաչքարն ու խաչքարագործությունը: Այդ առթիվ Հայաստանում տպագրվել և Փարիզ էր տեղափոխվել ցուցահանդեսի նյութը` մեծածավալ լուսանկարները /հեղինակ` Զավեն Սարգսյան/, խաչքարերի տեղադրման աշխարհագրական քարտեզը, բացատրական տեքստերը /հեղինակ` արվեստի պատմության դոկտոր` Պատրիկ Դոնաբեդյան/:

Հրատարակվել էր նաև ցուցահանդեսը ներկայացնող կատալոգը: Ցուցադրման համար նախապատրաստվել էին մի շարք տեսաֆիլմեր: Նշենք, որ նախապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայան էր փոխանցվել ցուցահանդեսի ընդհանուր հայեցակարգը, ցուցադրվող նյութերի ցանկն ու բացատրագրերը: Երևանից մեկնել էր նաև նկարիչ-քանդակագործ Ռոբերտ Մինասյանը, ով ցուցահանդեսի ողջ ընթացքում ներկայացնելու էր խաչքարի կերտման հմտությունը:

Թեև ՅՈՒՆԵՍԿՕ-ն տվել էր իր համաձայնությունը ցուցահանդեսի կազմակերպման վերաբերյալ, ադրբեջանական և թուրքական կողմերը հասանելի բոլոր միջոցներով ձգտեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ին համոզել ցուցադրությունից հանել ներկայացված ցուցանմուշների մի մասը, որոնք գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս: Բանակցությունների արդյունքում, պահպանելով ցուցահանդեսի ամբողջականությունը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի պնդմամբ հանվեցին լուսանկարների բացատրագրերում նշված տեղանունները, հաշվի առնելով, որ ցուցահանդեսի մաս էր կազմում ժամանակագրական հաջորդականությամբ ներկայացված խաչքարերի տեղադրման աշխարհագրական քարտեզը: Սակայն, վերջին պահին, ՅՈՒՆԵՍԿՕ-ն ցուցադրությունից հանեց նաև քարտեզը:

Բացման արարողությունը ընդհանուր առմամբ ընթացավ նախատեսված ծրագրով: Ելույթներով հանդես եկան Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը, պրեֆեսոր Պատրիկ Դոնաբեդյանը: Ցուցահանդեսի մասնակիցներին բաժանվեցին ցուցադրությունից հանված քարտեզի կրկնօրինակները և խաչքարերի լուսանկարների կատալոգը:

Ցուցահանդեսը, որը կգործի մինչև հունիսի 25-ը, ընդունվեց մեծ ոգևորությանբ և արժանացավ այցելուների բարձր գնահատականին: Դրա հետ մեկտեղ բողոք և դժգոհություն առաջացրեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարության կողմից վերջին պահին կատարված փոփոխությունները:

Այս օրերին Փարիզի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում ընթացող «Մշակութային ինքնաարտահայտումների բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» կոնվենցիայի անդամ պետությունների համաժողովի 3-րդ նիստում, որի ընթացքում նախատեսվում էր ընտրել համաժողովի կոմիտեի Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի խմբի 2 նոր անդամների, ներկայացված 11 երկրների հայտերից ընտրվեցին Հայասատանը և Մակեդոնիան:

 
Աղբյուր`http://www.panorama.am/am/culture/2011/06/17/minas-culture-min/

Կատեգորիա: Հուշարձաններ | Դիտումներ: 801 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0